Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է համայնքների խոշորացման հարցը: Հիմնական զեկուցող` տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը իր եզրափակիչ ելույթում նախ նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում Բերդավանի գյուղապետը կներկայացնի իր բոլոր մտահոգությունները:
Ինչ վերաբերում է նրան, որ որոշ պատգամավորներ կողմ են ապակենտրոնացմանը, Վաչե Տերտերյանի խոսքով, անգամ դրա համար է անհրաժեշտ ունենալ կայուն կայացած, կազմակերպված համայնքներ: Նրա խոսքով` համայնքների խոշորացման դեպքում մարզպետարանները կարող են շատ գործառույթներ ապակենտրոնացնել, և մարզպետարանների բովանդակությունը կփոխվի:
Համայնքների խոշորացմամբ գայթակղություն է ստեղծվում, որ բոլոր համայնքները մասնակցեն բյուջեի կառավարմանը և ավագանու թեկնածու ուղարկեն այն մարդուն, ով ունակ է, ով արժանի է:
Ինչ վերաբերում է ճանապարհների բարեկարգմանը, Վաչե Տերտերյանը հարցրեց` իսկ երբ համայքները մասնատված էին, ճանապարհները վերանորոգվո՞ւմ էին: Նա օրինակ բերեց Թումանյան խոշորացված համայնքը, որը միջոցներ է առանձնացրել ճանապարհների բարեկարգման համար:
Փոխնախարարը համաձայնեց պատգամավորներից մեկի հետ, որ համայնքների խոշորացումը պետք է անել այն ժամանակ, երբ երկիրը կայուն է ու զարգացած, սակայն այդ ժամանակ էլ առաջանում է «հավի ու ձվի» պատմությունը` ավելի լավ է սկսել ու արդունքնե՞ր ունենալ, թե՞ սպասել` մինչև երկիրը զարգանա: