|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Փախստականների ու ապաստանի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը, որով կառավարությունն առաջարկում է նախ` խմբագրական փոփոխություն` «փախստական» բառը փոխարինել «փախստականի կարգավիճակ ունեցող» արտահայտությամբ: Ըստ այդմ` փախստականի կարգավիճակ ունեցողներին և ապաստան ունեցողներին պետք է տրվի անվճար իրավաբանական օգնություն և ՀՀ քաղաքացիներին համահավասար բարձրագույն կրթության երաշխավորում: Օրենքի փոփոխության նախագիծը ներկայացնում էր ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նրան հարցրեց, թե կա՞ն, արդյոք, հստակ տվյալներ, թե որ երկրներից որքան փախստականների ներհոսք կա: Վաչե Տերտերյանը նշեց, որ տվյալ պահին իր ձեռքի տակ չունի վիճակագրական հստակ տվյալներ, սակայն, ընդհանուր առմամբ, փախստականների ներհոսք է եղել Վրաստանից, որոնց մեծ մասը եղել են ազգությամբ հայեր, և հենց այդ ժամանակ էր, Վաչե Տերտերյանի խոսքով, որ նկատվեցին խնդիրներ, մասնավորապես` Հայաստանը չուներ սահմանին թարգմանչական ծառայություն և որոշակի իրավաբանական խորհրդակցության անհրաժեշտություն:
Փոխնախարարը նշեց, որ փախստականների ներհոսք կա աֆրիկյան երկրներից, իսկ վերջին երկու-երեք տարիներին` նաեւ արաբական երկրներից, սակայն նրանց թիվը մեծ չէ: