|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Վարչատարածքային բաժանման մասին», «ՏԻՄ կառավարման մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու և առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ համայնքային կենտրոններն ընտրվում են` որոշակի սկզբունքներից ելնելով, օրինակ՝ համայնքային կենտրոնը պետք է լինի ենթակառուցվածքներով հագեցած, աշխարհագրորեն ավելի նպատակահարմար տեղում, ունենա կադրային պաշար և այլն: Սակայն կարող են շեղվել այդ սկզբունքներից` ենթադրելով, որ որոշ ներդրումների պարագայում տվյալ համայնքը կարող է դառնալ լավ կենտրոն:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցրեց, թե ինչո՞ւ է առանց հանրաքվեի անցկացվում վարչատարածքային բարեփոխումը: Նա առաջարկեց նաև քվոտավորում համայնքապետերի հարցում, որ լսելի լինեն բոլոր համայնքների խնդիրները:
Վաչե Տերտերյանը նշեց, որ պետք է ձեռնարկվեն միջոցառումներ, որ քվոտավորում լինի, ներկայումս քննարկվում են դրանց մեխանիզմները:
Ինչ վերաբերում է հանրաքվեին, ապա, փոխնախարարի խոսքով, գործող Սահմանադրությամբ ամրագրված է, որ ԱԺ-ն լսում է համայնքների ձայնը, նոր Սահմանադրությամբ էլ խնդիր և հակասություն չկա:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը հարցեց` արդյո՞ք տեսանելի քայլեր են արձանագրվել պիլոտային ծրագրի ժամանակ, որ որոշվեց ընդլայնել համայնքների խոշորացումը:
Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ մեկ համայնքի կառավարման պարագայում արդյունավետությունը շատ ցածր է: Եվ պիլոտային ծրագիրը արձանագրեց որակյալ ու մրցունակ ավագանու ձևավորում:
«Միշտ չէ, որ հեծանիվ պետք է հորինենք, ամբողջ աշխարհն է այս ճանապարհով գնացել և գնում, խոսքը ընդամենը կառավարման համակարգի մասին է»,- ասաց Տերտերյանը: