| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Վարչատարածքային բաժանման մասին», «ՏԻՄ կառավարման մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու և առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը հիմնական զեկուցող` տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանին հարց ուղղեց, թե արդյո՞ք կբավականացնեն կադրային ռեսուրսները համայնքների խոշորացումը պրոֆեսիոնալ մակարդակով իրականացնելու, ֆինանսական ռեսուրսները միավորելու և արդյունավետ կառավարելու համար: Նաև` այդ 108 համայնքներն արդյո՞ք պատրաստ են խոշորացման, թե շատ ու շատ խնդիրներ կան:
Վաչե Տերտերյանի խոսքով` իսկապես համայնքների խոշորացման գործընթացում կլինեն մարդկային մասնագիտական կարողությունների խնդիրներ, սակայն մեծ համայնքներում կա պոտենցիալ` այդ բացը լրացնելու համար, և արդեն խոշորացված երեք համայնքներում հստակ ծրագրերի ուղղությամբ աշխատանքներ են տարվում. այնտեղ ռեսուրսների խնդիր չկա: Հաշվի են առնվել բոլոր հնարավոր խնդիրները, տարվում են նախապատրաստական աշխատանքներ, և համայնքների խոշորացումից հետո կազմվելու են համապատասխան ռեսուրսներ:
Արտակ Զաքարյանը հարցրեց, թե այդ փնջերից ո՞րն է ավելի խնդրահարույց համարվում: Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ ինչքան ընդգրկված համայնքների թիվը մեծ է փնջում, այնքան խնդիրները շատ են, բայց տեսանելի և լուծելի: