|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, մարզի համայնքների ղեկավարներին է ներկայացրել մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Վ. Տերտերյանը շնորհավորել է մարզպետին եւ հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:
Նա ընդգծել է, որ Ս. Խաչատրյանը լուրջ պատասխանատվություն է ստանձնում եւ վստահություն է հայտնել, որ մարզպետն իր ջանքերն ու եռանդը կներդնի մարզային խնդիրների լուծման, մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համար: Սուրիկ Խաչատրյանը նշել է, որ ուրախ է վերադառնալ մարզպետարան, որի աշխատակազմի հետ երկար տարիներ աշխատել է։
Նա նաեւ շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետին՝ իրականացված աշխատանքների համար: