կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-04 17:33
Հասարակություն

Համայնքի ճիշտ զարգացման ծրագիրն իր հետ կբերի ներդրումային միջավայրի բարելավում. Վաչե Տերտերյան

Համայնքի ճիշտ զարգացման ծրագիրն իր հետ կբերի ներդրումային միջավայրի բարելավում. Վաչե Տերտերյան

Այսօր ԱԺ-ում համայնքների խոշորացման վերաբերյալ լսումներ էին:

 

Yerkir.am-ը տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ներդրումների մասին է խոսքը, երբ ասվում է, որ համայնքների խոշորացումը նպաստելու է ներդրումների աճին:

 

«Համայնքների խոշորացումը ուղիղ չի պայմանավորվում ներդրումների հոսքով: Համայնքների խոշորացումը բերելու է լավ կառավարում, լինելու է ճիշտ ու մրցունակ ավագանի, որը ճիշտ զարգացման ծրագիր կկարողանա կազմել համայնքի համար: Համայնքի ճիշտ զարգացման ծրագիրն իր հետ կբերի ներդրումային միջավայրի բարելավում, ինչն էլ կբերի ներդրումների: Ոչ թե խոշորացնում ենք, ու ներդրումներն անմիջապես գալիս են, այլ խոշորացնում ենք, ունենում ենք մեծ, գլխավոր հատակագիծ, զբոսաշրջային զարգացման հեռանկար, ունենում ենք մրցունակ ավագանի, համաֆինանսավորվող բյուջե: Եվ ներդրումների աշխուժացմանը պետք է նայել այս տեսանկյունից»,- ասաց փոխնախարարը:

 

Ուշագրավ է, որ այլ մանրամասներ, օրինակ` թե որն է, ի վերջո, այդ արդյունավետ կառավարման մեխանիզմը, Տերտերյանը չներկայացրեց, ասաց, որ շտապում է: