կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-04 13:01
Քաղաքական

Համայքների խոշորացում` չի նշանակում հաստիքների կրճատում. Վաչե Տերտերյան

Համայքների խոշորացում` չի նշանակում հաստիքների կրճատում. Վաչե Տերտերյան

Այսօր ԱԺ-ում ընթանում են խորհրդարանական լսումներ համայնքների խոշորացման վերաբերյալ:

 

Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ թեմայի համատեքստում ավելի շատ անհիմն շահարկումներ են ընթանում: Նա փորձեց հերթով հերքել դրանք:

 

Վաչե Տերտերյանի խոսքով՝ համայնքների խոշորացման հարցում 100%-անոց դեմ կամ կողմ կարծիքներ չի ակնկալվում: Նրա խոսքով՝ 15 հազար բնակչություն ունեցող համայքներում կարգավիճակը պետք է այլ լինի, իսկ 15 հազարից քիչ բնակչությամբ համայնքներում՝ մեկ այլ: «Շատ ժամանակ 15 հազարից քիչ բնակչություն ունեցող համայնքներում չեն կարողանում բաձրագույն կրթությամբ հաշվապահ գտնել, որպեսզի փոխեն համայնքապետարանի հաշվապահին»,- ասաց նա:

 

Տերտերյանը խոսեց նաև նախագծի քննադատությունների մասին և պարզաբանեց. «Շատ է խոսվում համայնքների խոշորացման բացասական ազդեցության մասին: Մեր ներկայացրած ռիսկերի բաժինը ավելի մանրամասն է ներկայացնում, քան շրջանառվում է ցանցերի միջոցով: Խոսվում է խնայողության մասին. որևէ խնայողության մասին խոսք չկա, կա տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական միջոցների վերաբաշխում»:

 

«Որևէ գյուղապետի հաստիք չենք կրճատում և գյուղի բոլոր լիդերներին տեսնում ենք իրենց պաշտոններում, եթե, իհարկե, իրենք իրենց համայնքների կոնցեպցիայում գյուղի վստահությունը կարողանան ունենալ»,- ասաց Վաչե Տերտերյանը և հավելեց, որ երեք խումբ համայնքներում արվող նախագիծը փորձնական է, և դրա արդյունքից հետո նոր հետագա գործողություններ կարվեն` նախագիծը ընդլայնելու համար: