Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության հրավիրած` ԱԺ արտահերթ նստաշրջանն է գումարվել: Շարունակվում է նախորդ հերթական քառօրյա նիստում սկսված` հարկային նոր օրենսգրքի քննարկումը:
Հիմնական զեկուցող` ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանին հարց ուղղեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը, ով գարեջրի արտադրությամբ է զբաղվում: Նա նախ նշեց, որ Միրումյանի որոշ պաասխաններ իրենց չեն բավարարում, որովհետև կրկին հարցեր են առաջանում: Պատգամավորը հարցրեց կապարակնքման մասին, թե ինչո՞ւ է վերացվել կապարակնքման դեպքում տնտեսվարողի աշխատանքին չխոչընդոտելու պայմանը:
«Ինչո՞ւ մեկ տարի քննարկված ու հավանության արժանացած` եկամտային հարկի 20 տոկոս դրույքաչափը անսպասելիորեն փոխվեց, և տոկոսադրուքներն ավելի բարձրացան: Նախագծով առաջարկվում է կիրառել ԱԱՀ շրջանառու տարաների վրա: Ես ասեմ, որ շրջանառու տարան օգտագործվում է 6 անգամ»,- ասաց պատգամավորը:
Վախթանգ Միրումյանը նշեց, որ կապարակնքման մասով խոսքը վերաբերում է առանց ուղեկցող թղթերի ապրանքների մատակարարման դեպքերին, որպեսզի ապահովվի հարկային պարտավորությունների կատարումը: Տարաների հարկման հետ կապված` նա նշեց, որ շրջանառու տարան հարկվում է այն պարագայում, երբ այն օտարում են անմիջական արտադրողն ու իրացնողը:
«Որպեսզի հիմնավորվի, որ տարան շրջանառու է` դաշտն ավելի հստակեցնելու նպատակով: Եվ եթե համապատասխան պայմանագրով նախատեսված է տարայի վերադարձ, որևէ խնդիր չենք տեսնում, այն շարունակվելու է չհարկվել: Բոլոր այն դեպքերում, երբ հնարավոր չէ պարզել` շրջանառու տարա՞ է, թե՞ ոչ, ուրեմն մտնում է հարկման դաշտ՝ հաշվանցման իրավունքով»,- ասաց Միրումյանը:
Պատգամավորն արջագանքեց, որ լավ կլիներ հարկային մարմինները այցելեին գործարաններ ու տեղում ամեն ինչ տեսնեին, ոչ թե հայտարարեին, որ չեն վստահում գործարարներին: «Այս օրենքն այս տեսքով մեզ օգուտ չի տա, վնասից բացի: Ես դեմ չեմ քվեարկի այս օրենքին, բայց կողմ էլ չեմ քվեարկելու: Ես ձեռնպահ կքվեարկեմ, եթե երկու ամսվա ընթացքում չկարողանանք շտկել հարկային նոր օրենսգիրքը»,- ասաց Հակոբ Հակոբյանը: