Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելո) կարծիքով` իշխանությունն ամեն ինչ անում է, որ մարդիկ լավ ապրեն: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, ի պատասխան գնաճի հետ կապված հարցին, նա ասաց. «Պետք է հնարավորն անել, որ գնաճ քիչ լինի»։
Հարցին` որո՞նք են գնաճը զսպելու ճանապարհները, պատգամավորը դժվարացավ պատասխանել, բայց և բացառեց, որ գնաճը մենաշնորհի հետ որևէ կապ ունի։ «Դա շատ բանի հետ է կապված, աշխարհաքաղաքան վիճակների և այլն։ Մենք էս չունենք, էն չունենք, ու էսքան բանն էլ, որ կատարվում ա, ահագին ա», - ասաց նա։
Դիտարկմանը` գործարարությամբ զբաղվող մարդ է, և հարցին` Հարկային օրենսգիրքը հնարավորություն տալի՞ս է, որպեսզի մանր ու միջին բիզնեսը զարգանա, որպեսզի տնտեսությունն էլ զարգանա, Մանուկյանն արձագանքեց. «Բայց ի՞նչ ա արել, որ հակառակն ա արել, որ չի թողնում զարգանա: Յուրաքանչյուր մարդ ինքն ա սկսում իրա բիզնեսը, ինքը պետք ա զարգացնի, հարմարվի իրավիճակի հետ և առաջ գնա: Նենց չի, որ պետք է մեկը նստի, ասի` հարկային օրենքը վատ ա, ես վատ եմ ապրում, իմ փորձից եմ ասում»:
Անդրադառնալով ծխախոտի դեմ պայքարի համար առաջարկվող տուգանքների չափերին, մասնավորապես` մինչև 250 հազար դրամ սահմանվելիք տուգանքին, Մանուկյանն ընդգծեց, որ դրանք քայլեր են` միտված ժողովրդի առողջությանը։
«Գիտե՞ք ոնց, յուրաքանչյուր մարդ չի ուզում ծխի, ուզում ա թարգի կամ, էսպես ասած, քցի: Հիմա մի քիչ հին բան ասեմ` մի մարդ կար, ինչ-որ անում էին, ասում էր` այ մարդ, ամեն ինչ կա, խաղացել էինք, մնացել ա սարի սմբո՞ւլը: Հիմա մենք մեր ժողովրդին պետք է լավ բարգավաճ վիճակ ստեղծենք, մարդիկ լավ ապրեն, որ սկսեն իրենց առողջության մասին մտածել, էդ ժամանակ կթարգեն: Հիմա միանգամից բռնում ենք ասում` մի' ծխեք, տենց չի», - ասաց նա։