Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ հերթական քառօրյայի նիստում, երբ քննարկվում էր 2016թ. բյուջեի նախագիծը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող` ՀՀ ֆինանսներ նախարար Գագիկ Խաչատրյանին: Պատգամավորի առաջին հարցը վերաբերում էր համախառն ներքին արդյունքի 2,2 տոկոս կանխատեսմանը:
«Ի՞նչ ջանքեր է գործադրում կառավարությունն այդ ցուցանիշն ապահովելու համար: Երկար տարիներ նպատակ է դրված, որ տարեկան գոնե 0,3-0,4 տոկոս աճ ապահովվի, բայց միանգամից մեկ տարվա մեջ 3 տոկոս անկման կանխատեսում է արվել: Ինչո՞ւ սա չի դարձել նպատակ՝ ապահովել աճ:
Երկրորդ հարցը վերաբերում է հարկային նոր օրենսգրքին. ամբողջական փաստաթուղթը դեռևս չի ներկայացվել ԱԺ-ին, ե՞րբ է պլանավորվում այն ներկայացնել»,- հարցրեց Մինասյանը:
ՀՆԱ-հարկեր ցուցանիշի վերաբերյալ Գագիկ Խաչատրյանը պատասխանեց, որ եթե դիտարկենք Հայաստանի տնտեսության զարգացումը` վերջին տարիների կտրվածքով, ապա Հայաստանը 2,9 գործակցով բարելավել է իր ցուցանիշը, իսկ դա, նախարարի խոսքով, սպորտային ցուցանիշ չէ, որ անընդհատ կարողանաս դա բավարարել, մանավանդ, որ երկրում ներդրումային վիճակը չի բարելավում: Ինչ վերաբերում է հարկային նոր օրենսգրքին, նախարարը նշեց, որ այն տեղադրված է նախարարության կայքում, և որքան շատ քննարկվի և ուսումնասիրվի օրենսգիրքը, այնքան ավելի լավ կլինի տնտեսության համար: Նախարարը նշեց, որ մայիսին այն կերկայացվի ԱԺ-ին:
Արծվիկ Մինասյանը արձագանքեց, որ տնտեսական աճի անկման դինամիկան պետք է մտահոգի կաավարությանը: Նախարարն էլ նշեց, որ քայլեր ձեռնարկվում են տնտեսական աճի տեմպերը պահելու համար: