Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի կարծիքով` ՄԱԿ-ում Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձևի քվեարկության ժամանակ Հայաստանը կարող էր օգտվել չեզոքությունից՝ ձեռնպահ քվեարկելով բանաձևին: Ըստ պատգամավորի` բոլոր հարաբերությունների հիմքում պետք է ընկած լինի երկրի անվտանգության ապահովման խնդիը, սակայն մի բան հայտարարելն ու այլ կերպ քվեարկելը անլրջացնում է արտաքին քաղաքականության ևս մի դրվագ:
«Եթե Հայաստանը չեզոքություն որդեգրեր, դա չէր դիտվի Ռուսաստանին դեմ: Պարզապես այդ վիճակը առաջացել է վերջին տարիներին արտաքին քաղաքականության բնագավառում Հայաստանի խաղերով, որից ոչ ոք ոչինչ չէր հասկանում, և անգամ Հայաստանի իշխանությունները չէին հասկանում»,- ասաց Ստեփան Մարգարյանը:
Նրա համոզմամբ` միջազգային պայմանագրերն ավելի լայն հնարավորություններ կտային Հայաստանին` մանևրելու, բայց Հայաստանը տապալել է նաև այդ բնագավառը և հիմա ստիպված է ավելի կոպիտ ձևով ցույց տալ իր հավատարմությունը Ռուսաստանին:
«Կար այդ հնարավարությունը` ձեռնպահ քվեարկելու, որը որևէ ձևով դեմ չէր գնա ստանձնած պայմանագրերին ու պարտավորություններին, բայց կլրացներ այն երկրների շարքը, որոնք նախընտրում են խաղաղ ճանապարհով լուծումները: Բնականաբար, դեմ քվեարկելուց առանձնապես օգուտ չենք տվել Ռուսաստանին, բայց վնասել ենք մեր միջազգային վարկին»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչի հիմնավորումը ավելի քան անհասկանալի էր: