Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն անդրադարձավ հարկային նոր օրենսգրքին, որն առաջին ընթերցմամբ ընդունել էր ԱԺ-ն: Հարցին` ինչպե՞ս պետք է փոփոխվի հարկային նոր օրենսգիրքը, քանի որ դրան դեմ են թե' գործարար աշխարհը, թե' ընդդիմությունը, թե' իշխանության որոշ ներկայացուցիչներ, նա պատասխանեց. «Նպատակադրված է հիմնովին փոփոխել հարկային նոր օրենսգիրքը: Իհարկե, դա բավական լուրջ նախաձեռնություն է, դրա վրա աշխատել են կառավարության և գործարար աշխարհի ներկայացուցիչները, բայց այն բուռն քննարկման ու քննադատության արժանացավ թե' ընդդիմության, թե' իշխանության ներկայացուցիչների կողմից»:
Պատգամավորը հավելեց, որ միայն քննարկումների արդյունքում բարձրացվել է 200 առաջարկություն, ՀՀԿ-ի կողմից` 100 առաջարկություն: Որոշում է կայացվել ձևավորել աշխատանքային խումբ և մինչև հուլիսի 19-ը քննարկումներ ծավալել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, գտնել ընդհանուր եզրեր, քննարկման դնել բոլոր առաջարկությունները, որոնք կբարձրացվեն գործարար աշխարհի կողմից: Եվ բոլոր այն առաջարկությունները, որոնք կընդունվեն, տեղ կգտնեն հարկային նոր օրենսգրքում առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ:
«Իրականում բավական լուրջ օրենք է, կարելի է ասել` սա տնտեսության սահմանադրությունն է: Իհարկե, կան դրույթներ, որոնք կարող են խոչընդոտել մանր բիզնեսին, բայց, կարծում եմ, քննարկումների արդյունքում դրանք կվերացվեն, կշտկվեն»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: