Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այցին: Նրա խոսքով՝ 1994-95 թթ․ի Զինադադարի մասին եռակողմ պայմանագրի գործունեությունը պետք է վերականգնվի։ «Պայմանագիրը խախտվում է, իսկ դրանք կան, գործում են։ Առաջ շարժվելու համար պետք է ամրապնդել կրակի դադարեցման ռեժիմը։ Այն նախաձեռնությունները, որոնք ժամանակին եղել են՝ կապված դիպուկահարներին հետ քաշելու հետ, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման հետ, պետք է կյանքի կոչվեն։ Բազմիցս ասվել է, որ ակնհայտ է՝ երբ կրակում են, երբ կա կրակելու վտանգ, չի կարող լինել բանակցային նորմալ գործընթաց։ Սա պարտադիր պայման է առաջ շարժվելու համար։ Ավելին, ինքը Լավրովն ասաց, որ ոչ միայն համանախագահներն են աշխատելու այս ուղղությամբ, այլև դիմելու են ԵԱՀԿ-ն նախագահող Գերմանիային, որ մեխանիզմների ներդրում լինի»,- ասաց Շավարշ Քոչարյանը։
Հարցին, թե արդյո՞ք Լավրովի հետ հանդիպման ժամանակ քննարկվե է տարածքների վերադարձման հարց, ինչպես ակնարկում են ռուսական լրատվամիջոցները, Շավարշ Քոչարյանը պատասխանեց․«Ոչ, ես արդեն ասացի՝ ինչ է քննարկվել ու ինքն էլ պարզ խոսեց՝ ինչ է խոսվել։ Դուք հղում եք կատարում մամուլին, ես խոսում եմ պաշտոնական բանակցությունների մասին։ Միշտ չէ, որ մամուլի պնդումները մոտ են իրականությանը։ Բարի եղեք առաջնորդվել նրանով, ինչ Լավրովն է ասել»:
Ըստ փոխարտգործնախարարի՝ Սերգեյ Լավրովը հղում է կատարել փաստաթղթերին, որոնք կապված են եղել կրակի դադարեցման հետ։ «Կա երկու հարթակ։ Առաջինը՝ Մադրիդյան փաստաթղթերը, որոնք բերեցին Կազանին, որոնք մերժվեցին Ադրբեջանի կողմից։ Երկրորդը՝ առաջարկություններն են, որոնք կապված են կրակի դադարեցման ռեժիմն ամրապնդելու հետ, որ ներդրվի հետաքննության մեխանիզմը, դադարեցվի կրակը։ Համանախագահների առաջարկած մոդելը ենթադրում է, որ պետք է լինեն այդպես կոչված փոխզիջումներ, բայց Հայաստանը երբեք չի կարող համաձայնել նման քայլի, որովհետև դա Ղարաբաղի տնօրինության տակ է։ Հայաստանը Ղարաբաղի փոխարեն որևէ հարց չի կարող լուծել՝ լինի դա տարածքների կամ այլ հարց»: