Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
25 տարվա ընթացքում Արցախի ժողովուրդը հստակ ապացուցել է, որ ինքը տեր է իր կայացրած որոշմանը, այսինքն` որպես պետություն Արցախը կայացել է. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը և շնորհավորեց Արցախի ժողովրդին անկախության 25-ամյակի կապակցությամբ: Իսկ ապրիլյան պատերազմը, ըստ նրա, ապացուցեց, որ Արցախի ժողովուրդը պատրաստ է ցանկացած արկածախնդրություն հետ մղել:
Խոսելով բանակցային գործընթացի մասին` Քոչարյանը նշեց, որ քսան տարուց ավելի տևած բանակցային գործընթացում Ադրբեջանն ապակառուցողական քաղաքականություն է վարել:
Հարցին, թե արդյո՞ք դիվանագիտական ձախողում չէ, որ այս տարիների ընթացքում որևէ պետություն չի ճանաչել ԼՂՀ-ն, նա պատասխանեց, որ այպիսի խնդիր չի դրվել: «Ադրբեջանի ձևավորած դեստրուկտիվ դիրքորոշումը խոսում է այն մասին, որ այսօր պետք է շատ լրջորեն վերանայել այն մոտեցումները, որոնք կային բանակցային գործընթացում»,- ասաց Քոչարյանը:
Ինչ վերաբերում է հողերը հետ վերադարձնելու խոսակցություններին, ԱԳ փոխնախարարը շեշտեց, որ նման խնդիր երբեք դրված չի եղել: Իսկ թե ինչպե՞ս կմեկնաբանի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, ասաց. «Մի՞թե ձեզ համար ակնհայտ չէ, որ նրանց ասածները որևէ մեկնաբանության կարիք չունեն: Նրանք 20 տարի ասում են այն, ինչն իրենց ձեռնտու է. մի բան է խոսվում բանակցային սեղանի շուրջ, այլ բան՝ այլ տեղ, դրա համար մեկնաբանելու կարիք չկա: Ոչ թե պետք է մեկնաբանել, այլ սեփական գիծն առաջ տանել»,- ասաց Շավարշ Քոչարյանը: