Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ողջերի և զոհվածների մարմինները դուրս բերելու համար խմբեր պիտի մեկնեին տարբեր ուղղություններով, ասում էին, որ ողջ մնացածների համար 2 խումբ պիտի գնա, այդ երկու խումբը երեկ դարձավ մեկ, իսկ այսօր առավոտյան այդ մի խումբն էլ չգնաց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը:
Նրա խոսքով՝ իրենք անհետ կորածների գործով զբաղվող ՊՆ և ՊԲ ներկայացուցիչների հետ առավոտյան գնացել և հանդիպել են ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ՝ պարզելու, թե ինչո՞ւ որոնողական աշխատանքներ իրականացնող խումբը չի մեկնել: Ըստ Ղուկասյանի՝ իրենց պատասխանել են, որ որոնողական խմբերը չեն մեկնել, քանի որ ԱԱԾ տնօրենները հանդիպում պիտի ունենային, նոր ձևաչափեր որոշեին:
«Բայց հարց է առաջանում՝ ի՞նչ կապ ունի մեկնելն այն հանդիպման հետ: Թող գնային, փնտրեին, հետո ինչ պայմանավորվածություն ուզում էին, թող ձեռք բերեին: Ի՞նչն է խնդիր առաջացնում: Ես չեմ հասկանում, մի՞թե այս ղեկավարության մեջ մի նորմալ բանակցություն վարող մեկը չկա, որ գնա նորմալ բանակցություն վարի, որ էդ բանակցության արդյունքն էլ մի քիչ մեզ ձեռնտու լինի: Միշտ մի նոր պատճառ են հորինում ու ներկայացնում են, թե դա է պատճառը: Հետո՞, ինչքա՞ն կարելի է»,- վրդովված նշեց անհետ կորածի հարազատը:
Նա ընդգծեց, որ ամեն անգամ տարբեր մարդիկ են հանդիպումներ ունենում, ու դա կտևի այնքան, որ Արցախում ողջ մնացած զինծառայողներին էլ ադրբեջանցիները կսպանեն:
«Ես չեմ հասկանում՝ ինչքա՞ն կարող են մեզ մանիպուլացնել. ի՞նչ եք ուզում մեզնից, ամեն օր նոր բան եք որոշում»,- ասաց Արսեն Ղուկասյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։