|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթաց պետք է տեղի ունենա, որի վերջնական նպատակն այն է, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը. այսօր լրագրողներին ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին:
Ինչ վերաբերում է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, նա նշեց, որ դա չափազանց կարևոր էր, որովհետև Գերմանիան դրանով ընդունեց, որ ցեղասպանություն հանցագործության մեղսակից է:
«Երբ մեղսակիցն ընդունում է իր մեղքը, իսկ բուն հանցագործությունը կատարողը` ժխտում, դա արդեն դառնում է տարօրինակ»,- ասաց ԱԳ փոխնախարարը: