կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-21 15:52
Քաղաքական

Ապագա բանակցային գործընթացները պետք է ելնեն երկու հանգամանքից. Շավարշ Քոչարյան

Ապագա բանակցային գործընթացները պետք է ելնեն երկու հանգամանքից. Շավարշ Քոչարյան

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը կառավարության նիստից հետո պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին, մասնավորապես, թե ի՞նչ նպատակով է Հայաստան գալիս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Լավրովի այցի ընթացքում քննարկվելու է հայ-ռուսական հարցերի լայն շրջանակ, և բնական է` չի կարող շրջանցվել իրավիճակը` կապված ԼՂ հակամարտության հետ»,- ասաց նա:

Շավարշ Քոչարյանը կարծիք հայտնեց, որ ռուսական մի քանի լրատվամիջոցների հրապարակած տեղեկությունները տարածքների հանձնման մասին հեռու են իրականությունից: ԱԳ փոխնախարարը նշեց, որ Հայաստանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում չի փոխվել, ավելին` ներկա վիճակում անհնար է հաշվի չառնել Ադրբեջանի այն ագրեսիան, որը նա իրականացրեց, և ապագա բանակցային գործընթացները պետք է ելնեն երկու հանգամանքից` երաշխավորել կրակի դադարեցումն ու միջազգային պարտավորություններն ու համաձայնությունները:

«Այն, ինչ առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները, իհարկե, հայկական կողմի երազանքը չէր, բայց հիմքում ընկած էր փոխզիջումային տարբերակը: Այնտեղ կա հետաձգված հանրաքվեի գաղափարը: Ըստ միջնորդների` դա ուղղված էր նրան, որ Բաքվի իշխանությունները կարողանան փրկել իրենց դեմքը և ժամանակ ունենալ հրամցնել իրենց ժողովրդին հանրաքվեի արդյունքները: Բայց այդ ժամանակահատվածը Բաքուն օգտագործեց ոչ թե դեմքը փրկելու, այլ հակառակ ուղղությամբ»,- ասաց Շավարշ Քոչարյանը: