Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2016-04-04 18:12
Հասարակություն

Արցախը ճանաչելու հնարավորության մասին նախագահի խոսքը հստակ էր. Կորյուն Նահապետյան

Արցախը ճանաչելու հնարավորության մասին նախագահի խոսքը հստակ էր. Կորյուն Նահապետյան

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ նախագահի կողմից հնչեցված տեսակետն այն մասին, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների չդադարեցման դեպքում ՀՀ-ն կճանաչվի ԼՂՀ անկախությունը, բավականին հստակ է:

Նրա խոսքով` Սերժ Սարգսյանի կողմից հրապարակավ հնչեցված դիրքորոշումը որոշակի պայմանների առկայության դեպքում իսկապես հնարավոր տարբերակ է:

Մեր այն դիտարկմանը, թե ռազմական այսպիսի իրադրությունո՞ւմ էլ է ճիշտ պարբերաբար մեջբերել միջազգային տարբեր կազմակերպությունների գնահատականները, թե՞ ավելի արդյունավետ կլինի, որ մենք դիմենք ավելի կոնկրետ քայլերի, Նահապետյանը պատասխանեց. «Հանրապետության նախագահն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ մենք հույսներս դնում են մեզ վրա: Մենք խորապես մտահոգված ենք առանձին պետությունների և կազմակերպությունների գնահատականներով: Այդ պետությունները շատ լավ գիտեն, որ նախահարձակ է եղել Ադրբեջանը` սանձազերծելով լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Մենք կոչով դիմել ենք համապատասխան պետություններին, որպեսզի դատապարտեն Ադրբեջանի ռազմական գործողությունները»:

Պատգամավորը հավելեց, որ մեր կողմի ռազմական գործողություններն այսօր ամբողջապես համապատասխանում են իրավիճակին, և մենք հասցեական ռազմական գործողություններ ենք իրականացնում:

«Դրանց տարբեր որակումներ կարող ենք տալ, սակայն մենք այսօր միայն պաշտպանվող չենք, և բոլոր այն մարտական խնդիրները, որ դրվել են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից, ՀՀ զինված ուժերը և ԼՂՀ ՊԲ-ն վստահությամբ կատարում են»,- եզրափակեց Նահապետյանը: