|
Փոխարժեքներ
19 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանի կարծիքով` Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան հերթականներից մեկն էր:
Yerkir.am-ի հարցին, թե, ընդհանուր առմամբ, ինչի՞ն էր միտված և ինչո՞վ էր նշանավորվում Լավրովի այցը Հայաստան, նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Լավրովի այցը պետք է, ընդհանուր առմամբ, դիտել որպես հերթական այց, որի ժամանակ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ են քննարկվել: Բնականաբար, անդրադարձ է եղել ինչպես արտաքին քաղաքական, այնպես էլ տարածաշրջանային հարցերին»:
Պատասխանելով դիտարկմանը, թե տեսակետ է շրջանառվում, որ Լավրովի` Հայաստան այցի մեջ որոշակի պահանջատիրական նկրտումներ կային, Նահապետյանը պատասխանեց. «Որոշակի շրջանակներ, այդ թվում՝ և լրատվականները, վարկածներ են առաջ քաշում և հետո այդ վարկածների շուրջ սկսում մեկնաբանություններ ստանալ: Այն, ինչ ներկայացվել է պաշտոնական հաղորդագրության մեջ, կուզենայի որ հենց այդ շրջանակներում լիներ ամեն ինչ»:
Պատգամավորի խոսքով`հրապարակային են եղել հանդիպումները, ներկայացվել է պաշտոնական հաղորդագրություն:
«Ես լսել եմ տեսակետ, որ իբրև թե պահանջներ են ներկայացվել Լավրովի կողմից և նման կարգի այլ շեշտադրումներ: Կարծում եմ, որ դրանք սոսկ ենթադրությունների մակարդակի վրա են և որևէ բավարար հիմք չունեն, և դրանց շուրջ ինտիրգներ ստեղծելը ճիշտ չէ»,- հայտարարեց պատգամավորը: