Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ԱԺ-ում շարունակվում է 2016թ. բյուջեի նախագծի քննարկումը:
Հարակից զեկուցող` ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ներկայացրեց հանձնաժողովի եզրակացությունը բյուջեի նախագծի վերաբերյալ: Պաշտպանության ոլորտի համար նախատեսված ծախսերն աննշան են ավելացել, գերակա ուղղություններից է լինելու հայրենական ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը: Ըստ Կորյուն Նահապետյանի` ոլորտում ծրագրային բյուջետավորումը դանդաղ է ընթանում:
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նրան հարց ուղղեց ճանապարհատրանսպորտային ոլորտի կանոնակարգման մասին, քանի որ այդ ոլորտը Կորյուն Նահապետյանի գլխավորած հանձնաժողովի լիազորությունների շրջանակում է: Պատգամավորը հարցրեց, թե որքա՞ն գումար կմտներ բյուջե, եթե արագաչափերի եկամուտները տնօրինող «Փարկինգ Սիթի» ընկերությունը բյուջե վճարեր եկամտի ոչ թե 30 տոկոսը, այլ ամբողջը: Կորյուն Նահապետյանը պատասխանեց, որ 70-30 հարաբերակցությունը վերանայվել է, և այժմ ընկերության եկամտի 50 տոկոսն է վճարում բյուջե:
«Դուք խոսում եք միլիարդների մասին, այստեղ միլիարդներ չկան, և եթե պետությունն ունենար հնարավորություններ, որ ամբողջապես ինքը ստանձներ տեսանկարահանող սարքերի ու արագաչափերի տեղադրումը, ապա կներդներ այդ համակարգը: Համակարգը ներդրվել է մասնավոր համակարգ-պետություն համագործակցության արդյունքում, և այս ոլորտում կան դրական տեղաշարժեր, որովհետև վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ տեսանկարահանող սաքերի ներդրման արդյունքում զգալիորեն պակասել են ճանապարհատրանսպորտային պատահարները»,- ասաց Կորյուն Նահապետյանը: