| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր ԱԺ քառօրյա նիստում քննարկվում էր 2015թ. բյուջեի կատարողականը:
ԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց զեկուցող` ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին Հայաստանի ու Ռուսաստանի միջև սպառազինություն մատակարարելու մասին համաձայնագրի կատարման ձգձգումների մասին:
Կորյուն Նահապետյանը նշեց, որ պաշտպանության նախարարը պարզաբանում տվել է` այդ հարցի հետ կապված, և որ աշխատանքներն ընթացքի մեջ են: Նա հավելեց, որ, ելնելով բանակցային գործընթացի մանրամասներից, կողմերի միջև վստահության մթնոլորտը չխաթարելու տրամաբանությունից, չի կարող հրապարակել տեղեկություններ աշխատանքների մասին:
«ՊՆ-ն նպատակասլաց աշխատանք է կատարում` վարկային համաձայնագրով նախատեսված միջոցների ձեռք բերման համար»,- ասաց Կորյուն Նահապետյանը:
Ինչ վերաբերում է ՊՆ-ում չարաշահումների հայտնաբերմանը, նրա կարծիքով՝ նման բան եղել է նաև նախկինում: Նահապետյանը վստահություն հայտնեց, որ մեղավորները կպատժվեն:
«Իմ ունեցած տվյալներով` վերջին դեպքերի հետ կապված, պետությանը պատճառված վնասը որոշակի վերականգնվել է: Չափերը չեմ կարող այս պահին հրապարակել, բայց քայլեր ձեռնարկվել են»,- ասաց նա: