Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադարձավ LifeNews-ի աղմուկ հանած տեսանյութին, թե ՄԱԿ-ը մայիսի 20-ին պետք է դիտարկեր ԼՂՀ-ն ճանաչելու մասին` Չինաստանի նախաձեռնությունը, ասաց, որ նման տեղեկատվության ինքը չի տիրապետում, բայց կարծում է, որ Չինաստանը չի կարող նման չկշռադատված քայլ կատարել:
«Դա կարող է լինել միայն ենթադրությունների մակարդակում: Հաշվի առնելով Չինաստանի նման պետության կայացած լինելը, ինչպես նաև խնդրի վերաբերյալ նրբանկատությունը` ես չեմ կարծում, որ Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյան ստեղծված իրավիճակում կարող էր նման հայտարարություն անել: Դա մեզ համար, իհարկե, ցանկալի կլիներ, բայց ես քիչ հավանական եմ համարում նման բանը»,- նշեց Նահապետյանը:
Նրա կարծիքով` նույնիսկ երևակայությունից դուրս է, որ Չինաստանի վարչապետը կարող է նման հայտարարություն անել: Պատգամավորը նշեց, որ ցանկալի կլիներ, եթե այդպես լիներ, բայց ցանկությունը մի բան է, իրականությունը` բոլորովին այլ:
Նշենք, որ քիչ առաջ պարզվեց, որ ռուսական լրատվամիջոցը հղում է կատարել Չինաստանի վարչապետի կեղծ էջին: Ադրբեջանական կողմը, սակայն, դեռ բացատրություններ է պահանջում Չինաստանից: