Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ԱԺ ճեպազրույցների ընթացքում ընդգծեց, որ ինքը հարգանքով է վերաբերվում բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք իրենց ընդդիմադիրն են հայտարարել: Նա նաև նշեց, որ կարևոր է հասկանալ, որ ընդդիմադիր լինելը չի նշանակում հայհոյել:
«Յուրաքանչյուր ընդդիմադիր իր մոտեցումն ունի, սակայն ես կցանկանայի, որ ճիշտ ընկալվի ընդդիմություն ասվածը: Ընդդիմությունը պետք է կառուցողական լինի, ոչ թե միշտ չհամաձայնի այն լավ առաջարկների հետ, որոնք ներկայացնում է իշխանությունը: Սակայն ո՞վ է մեզ մոտ ընդդիմությունը, դա դուք պետք է գնահատեք»,- ասաց Բաղդասարյանը` հավելելով, որ թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար քաղաքական կամք է պետք:
«Ասել եմ ու ասում եմ, որ ԸՕ-ից բողոքում են այն քաղաքական ուժերը, որոնք հաշվարկել են իրենց ռեսուրսը և խիստ կասկածում են գալիք ընտրություններում իրենց հաջողությանը: Հասկացել են, որ ոչ միայն չեն կարող լինել մեծամասնություն, այլև կասկածի տակ է խորհրդարան մտնելը, և դրա համար ամեն բան անում են: Պետք է քաղաքական կամք, և մենք պետք հասնենք նրան, որ ընտրությունները լինեն թափանցիկ: Ընտրական օրենսգիրքը պետք է լինի այնպիսին, որ հաշվի առնվեն ընդդիմության և հանրության առաջարկները, որպեսզի փարատվեն կասկածները»,- ընդգծեց ՀՀԿ-ականը: