կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-17 15:51
Քաղաքական

Պետք է նախագահի այնպիսի թեկնածուի ներկայացնենք, որ ընդդիմության կողմից նույնպես ընդունելի լինի. Վահրամ Բաղդասարյան

Պետք է նախագահի այնպիսի թեկնածուի ներկայացնենք, որ ընդդիմության կողմից նույնպես ընդունելի լինի. Վահրամ Բաղդասարյան

Մոտ օրերս արդեն թեկնածուների վերաբերյալ քննարկումներ կլինեն. խորհդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` անդրադառնալով նախագահի թեկնածուի հարցին:

Դիտարկմանը` տարբեր անուններ են քննարկվում, այդ թվում` նախկին վարչապետներից Արմեն Սարգսյանի անունը, տեղեկություններ էլ կան, որ նա արդեն վերադարձել է Հայաստան, պատգամավորն արձագանքեց. «Եթե կոնկրետ նշում եք Արմեն Սարգսյան անունը, հնարավոր է` նաև այդ թեկնածությունը քննարկվի: Ինձ թվում է` չափորոշիչների մեջ կարելի է տեղավորել, բայց մենք դեռ անձերի չենք անդրադարձել: Մմոտ օրերս քննարկումներ կկազմակերպենք անունների շուրջ, և դրա մասին դուք կիմանաք: Այնպես չէ, որ պետք է լինի մեկ թեկնածու, և մենք մի թեկնածուի շուրջ ենք քննարկումը կկազմակերպելու: Հնարավոր է` մի քանի թեկնածուներից ընտրենք մեկ թեկնածուի և ներկայացնենք: Քննարկումների արդյունքում կտեսնենք»

Բաղդասարյանը նշեց, որ իրենք ընտրությունը պետք է այնպես կատարեն, որ հանրային ճանաչվածություն ունեցող անձնավորություն լինի, որ ընդունելի լինի նաև բոլոր քաղաքական ուժերի կողմից:

«Մենք լուրջ խնդիր ենք լուծում. երկրի ճակատագրի, երկրի ղեկավար կազմի առաջին դեմքերի մասին է խոսքը, պետք է կարողանանք այնպիսի թեկնածուի ներկայացնել, որ քաղաքական ուժերի կողմից նույնպես ընդունելի լինի: Քննարկումների և հանդիպումների արդյունքում, երբ թեկնածուն հանդիպի նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, ինձ թվում է` նաև քաղաքական կոնսենսուս կլինի»,- եզրափակեց նա: