Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ քառօրյա նիստում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ելույթ ունենալով բյուջեի կատարողականի վերաբերյալ, նշեց, որ բյուջեի փաստաթղթին պետք է վերաբերվել որպես հաշվապահական փաստաթղթի, այլ ոչ` քաղաքական:
«Հասկանում եմ` նախընտրական տարի է, կան պոպուլիստական նախընտրական ելույթներ, բայց ցավում եմ, որ բյուջեի կատարողականի բուն բովանդակային մասի շուրջ ակտիվ ծավալում չեղավ մեր որոշ գործընկերների կողմից: Ես հետևել եմ բոլոր հանձնաժողովների նիստերին, և ոչ իշխանական քաղաքական ուժերից մասնակցում էր մեկ-երկու հոգի, այն էլ` կա'մ հարց տալիս էին, կա'մ չէին տալիս: Եվ քննարկումները տարել է քաղաքական մեծամասնությունը»,- ասաց նա:
Անդրադառնալով ընդդիմադիրների այն փաստարկին, որ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ որոշ նախարարներ և գերատեսչությունների ղեկավարներ չեն բարեհաճում ներկայանալ, զեկուցել ու հարցերին պատասխանել, մասնավորապես` շեշտվել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանի անունը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց. «Արմեն Երիցյանը մեկ անգամ է բացակայել քննարկումներից, այն էլ` եղել է արձակուրդի մեջ»:
Վահրամ Բաղդասարյանը շեշտեց, որ, այո, կան բացակայող նախարարներ, և ինքը համաձայն է ընդդիմադիր որոշ գործընկերների այդ պահանջի հետ, որ նրանք իրենց ոլորտի պատասխանատուներն են, և հենց առաջին դեմքերով կառավարությունը պարտավոր է ներկա լինել այդ քննարկումներին:
«Ունենք պայմանավորվածություն վարչապետի հետ, որ, բացի օբյեկտիվ պատճառներից, մնացած դեպքերում կառավարության անդամները պետք է կատարեն իրենց հիմնական պարտականությունները, ներկա լինեն ու մասնակցեն քննարկումներին»,- ասաց պատգամավորը:
Նա նաև դժգոհեց ընդդիմադիրների այն ելույթներից, որոնք միմիայն քննադատում են, սակայն լուծումներ չեն առաջարկում: