Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՊՆ կողմից ստեղծվող հիմնադրամին: Նա նշեց, որ սա լավ, բարի նպատակով գրված օրենսդրական նախաձեռնություն է:
«Ազգի միասնության, համախմբման նախաձեռնւթյուն է, որտեղ յուրաքանչյուրն ասում է` այս պատերազմն իմն է: Այսօր չկա որևէ հայ, որ չասի` այս պատերազմն իմն է: Բայց երբ մարդն անձնական մասնակցություն է ունենում այս պրոցեսին, դա արդեն դառում է իր հարազատը»,- ասաց պատգամավորը, ապա հավելեց. «Պատերազմը մերն է, զոհվածները մերն են, այդ ընտանիքները մերն են, բայց երբ դու ես մասնակից դառնում, արդեն շարժում է դառնում»:
Ըստ պատգամավորի՝ մեկ, երկու տարի հետո բոլորը ողջունելու են այս քայլը, և դա մի ընդհանուր հիմնադրամ է դառնալու և աննախադեպ է լինելու:
Պատգամավորն անդրադարձավ նաև Սեյրան Սարոյանի այն հայտարարությանը, թե գիտի` ովքեր են այդ թալանչիները: Բաղդասարյանը նշեց, որ երևույթը կա, բնականաբար, ժխտել չեն կարող: «Պատկան մարմիններն այդ երևույթները պետք է բացահայտեն, որպեսզի հանրության համար էլ ամեն ինչ պարզ լինի: Եթե կան չարաշահումներ, դրանք պետք է մատուցվեն հանրությանը, և չարաշահումներ արած մարդիկ պետք է պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ, և այն բոլոր վնասերը, որոնք կատարվել են, պետք է վերականգնել: Անթույլատրելի են ոչ միայն ՊՆ-ի հետ կապված չարաշահումները, այլ` ընդհանրապես: Այն ձեռքը, որ գնում է դեպի բյուջե, պիտի կտրվի»,- հայտարարեց ՀՀԿ-ականը:
Բաղդասարյանի խոսքով` ամենաշահագրգռվածներից մեկը ինքն է, որ եթե կան նման երևույթներ, ապա պետք է դրանց պարզաբանում և հստակեցում տրվեն, իսկ ներկայացվող օրինագիծը կապ չունի այդ բոլոր խոսակցությունների հետ:
«Բնական է՝ նախընտրական շրջան է, և բոլորը պետք է իրենց դեմքը ցույց տան: Այս պատճառով է, որ կարծես թե աղավաղվում և թեքվում է օրենքի նշանակությունը. սոցցանցերում տարբեր քննարկումներ են լինում…»,- ասաց նա:
Բաղդասարյանն իր խոսքում նշեց, որ, այդուհանդերձ, չվստահելու հիմքեր կան, և որ ինքը թեև հավատացյալ է, բայց նաև` ռեալիստ, կարծում է, որ ոչ բոլոր գործերը պետք է թողնել Աստծուն:
«Այն գործերը, որ մենք պետք է անենք, դա չպետք է թողնենք Աստծուն, մենք պետք է կատարենք, և պատկան մարմինները պետք է զբաղվեն այդ գործերով»,- ասաց նա:
Հարցին՝ ինչո՞ւ դղյակ ունեցողներից չեն վերցնում այդ գումարները, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Երկար չեմ խոսի այս մասին և միայն մի բան կնշեմ` մեր վերջին զորահանդեսը բոլորը տեսան և հասկացան, որ դա միայն մեր բյուջեով չէր»: