Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանում լրագրողներին հայտնեց, որ մայիսի 8-ին վարչապետ ընտրելիս ՀՀԿ-ն միասնական է քվեարկելու:
Հիշեցնենք, որ միակ թեկնածուն ԱԺ պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված` «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է:
Դիտարկմանը` նախկինում էլ ՀՀԿ-ն նման դիրքորոշում հայտնեց, բայց դեմ քվեարկեց Փաշինյանի թեկնածությանը, Բաղդասարյան պատասխանեց. «Նախկինում մենք ասել ենք քվեարկության կայացման մասին, իսկ հիմա ասում ենք, որ կօժանդակենք քվեարկությանը»:
Հարցին՝ դա նշանակո՞ւմ է, որ որոշ ՀՀԿ-ականներ կողմ կքվեարկեն Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, նա պատասխանեց. «Եթե չքվեարկեն` ո՞նց պետք է անցնի»:
Ինչ վերաբերում է հարցին՝ նշանակում է` ՀՀԿ ազա՞տ է լինելու քվեարկության ժամանակ, Բաղդասարյանը հորդորեց թույլ տալ, որ իրենց խմբակցությունը որոշի: