կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-13 16:15
Քաղաքական

Պետք է քննարկել. Վահրամ Բաղդասարյան

Պետք է քննարկել. Վահրամ Բաղդասարյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ամբողջ օրվա ընթացքում մեկը մյուսի հետևից Բաղրամյան 26-ում հյուրընկալում էր տարբեր քաղաքական ուժերի՝ քննարկելու համար սահմանադրական բարեփոխումների հարցը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով այդ հանդիպումներին, ասաց. «Հանդիպումները սահմանադրական բարեփոխումների հետ էին կապված: Դրանք քաղաքական ուժերի կարծիքների և նրանց առաջարկների քննարկմանն էին ուղղված: Քաղաքական կոնսոլիդացիայի գաղափարը հենց սրա մասին է»,- ասաց նա՝ հավելելով. «Այսինքն՝ ՀՀԿ-ն չի պարտադրում այն թուղթը, որը Հանրապետականի կարծիքն է: Կազմակերպվում են քննարկումներ, որ այդ քննարկումների արդյունքում վերջնական տարբերակներ որոշվեն, և մասնագիտական հանձնաժողովն էլ կարողանա իր դիրքորոշումը հայտնել»:

 

Մեր այն դիտարկմանը, թե «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց կուսակցությունը կոնկրետ առաջարկներով է հանդես եկել, և արդյո՞ք Մարտիրոսյանի ու քաղաքական մյուս ուժերի առաջարկները ՀՀԿ-ն պատրաստ է հաշվի առնել, Բաղդասարյանը պատասխանեց. «Բոլորը պետք է քննարկվեն»: