կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-21 11:31
Իրավական

Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության գործով ամբաստանյալը 10 օր է` հացադուլի մեջ է

Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության գործով ամբաստանյալը 10 օր է` հացադուլի մեջ է

Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունը պատվիրելու, այնուհետև սպանության ենթադրյալ կատարողին սպանելու մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանն արդեն 10 օր է` հացադուլի մեջ է: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանը Yerkir.am-ին հայտնեց, որ կալանավորը գտնվում է բժիշկների հսկողության տակ, նրա վիճակը, ըստ բժիշկների, բավարար է:

Նշենք, որ շուրջ 4 ամիս այդ գործով դատական նիստեր չէին կայանում: Վերջին դատական նիստը կայացել է այս տարվա փետրվարի 9-ին, որի ընթացքում Սարգսյանը բարձրաձայնեց նիստերի ձգձգման մասին:

Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա կազմակերպել եւ օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով ապօրինաբար, դիտավորությամբ զրկել է կյանքից Մովսես Ներսիսյանին, բացի այդ` ապօրինի ձեռք է բերել եւ կրել է հրազեն հանդիսացող «ՏԿ» մոդելի ատրճանակ ու ռազմամթերք հանդիսացող` 3 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ, նաեւ ապօրինի ձեռք է բերել ու իր փաստացի բնակության վայր` ք. Երեւան Կոմիտասի պող. 27/1 շենքի բն. 7 հասցեին հարող տարածքում գտնվող ավտոտնակում առկա երկաթյա պահարանում պահել ռազմամթերք հանդիսացող` նպատակային օգտագործման համար պիտանի, գործարանային արտադրության «ԷԴՊ» տեսակի էլեկտրական թով 4 հատ ճայթիչներ եւ նետողական պայթուցիկ նյութերի շարքին դասվող` գործարանային արտադրության դեղնաշագանակագույն եւ շագանակագույն գլանաձեւ արկային վառոդի` թվով 5 հատ հատիկներ»: