կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-26 13:00
Հասարակություն

Հայ բժիշկն ապրիլի 24-ին բազմաթիվ հայ մտավորականների թվում ձերբակալվել և բանտարկվել է Պոլսի կենտրոնական բանտում

 Հայ բժիշկն ապրիլի 24-ին բազմաթիվ հայ մտավորականների թվում ձերբակալվել և բանտարկվել է Պոլսի կենտրոնական բանտում

Աղբյուրը՝ armeniangenocide100

Միսաք Ճեւահիրճյանի պատմությունը

1858 թ., Կեսարիա

Միսաք Ճեւահիրճյանը 1908-09 թթ. եղել է Պոլսի Հայոց պատրիարքարանի դատաստանական, Կում կափու թաղամասի Սբ Աստվածածին մայր եկեղեցու թաղական խորհուրդների անդամ, Կում կափուի 4 թաղերի Աղքատախնամի բժիշկը: 1915 թ. ընտրվել է Կ. Պոլսի քաղաքային (քաղաքապետարանի) վարչական ժողովի անդամ: 1915 թ. ապրիլի 24-ին մայրաքաղաքի բազմաթիվ հայ մտավորականների թվում ձերբակալվել և բանտարկվել է Պոլսի կենտրոնական բանտում, ապա աքսորվել Չանղըրը, որտեղից էլ՝ Այաշի բանտը: Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա:

 

Ծնվել է 1858 թ., Կեսարիայում՝ գոհարավաճառ Սարգիս Ճեւահիրճյանի ընտանիքում:

 

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի թաղային դպրոցում:

 

1877-82 թթ. սովորել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանում:

 

Մասնագիտացել է կանանց հիվանդությունների, մանկաբարձության, գինեկոլոգիայի և վիրաբուժության գծով:

 

Սիրիայում և Իրաքում՝ որպես քաղաքապետական բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ է աշխատել:

 

1898 թ. վերադարձել է Կ. Պոլիս և հաստատվել Կում կափու թաղամասում:

 

Եղել է Կում կափուի ծերանոցի բժիշկը, 1908-09 թթ. ՝ Ազգային կենտրոնական վարչության Քաղաքական ժողովի Դատաստանական խորհրդի անդամ:

 

1903 թ. սկզբին, բարվոք ծառայության համար արքունիքից արժանացել է «Սանիյե»-ի աստիճանին և «Մեջիդիե»-ի Գ կարգի պատվանշանին:


1908-09 թթ. եղել է Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի դատաստանական, Կում կափու թաղամասի սբ. Աստվածածին մայր եկեղեցու թաղական խորհուրդների անդամ, Կում կափուի 4 թաղերի Աղքատախնամի բժիշկը:

1915 թ. ընտրվել է Կ. Պոլսի քաղաքային (քաղաքապետարանի) վարչական ժողովի անդամ:

 

1915 թ. ապրիլի 24-ին մայրաքաղաքի բազմաթիվ հայ մտավորականների թվում ձերբակալվել և բանտարկվել է Կ. Պոլսի կենտրոնական բանտում, ապա աքսորվել Չանղըրը, որտեղից էլ Այաշի բանտը:

 

Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա:

 

Այաշի բանտից ազատվել է արքունիքի թուրք կանանց (քանի որ նրանց անձնական գինեկոլոգն էր) և իր գործընկեր թուրք Բեսիմ Էոմեր (Օմեր) փաշայի բարեխոսությամբ և դոկտ. Մեհմեդ Ալի բեյի անմիջական ջանադրությամբ:

 

Պարգևատրվել է մի քանի պատվանշաններով:

 

Մահացել է 1924 թ. փետրվարի 5-ին, Կ. Պոլսում՝ 66 տարեկանում:

 

Թաղվել է Կ. Պոլսի Բալըքլըի ազգային գերեզմանոցում:

 

Մինասյան Հ., Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի Հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ: Համառոտ կենսագրական բառարան, Երևան, 2014, 519 էջ, էջ 211–213: