|
Փոխարժեքներ
07 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բուժաշխատողներին պարտադիր մասնակցել, մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացման համատեքստում, արդիական և կարևոր համարվող որոշ դասընթացների։
Նախագծով առաջարկվում է օրենքով նախատեսել բուժաշխատողների համար պարտադիր համարվող ՇՄԶ դասընթացներ, որոնց ցանկը, անհրաժեշտությունից ելնելով, կսահմանվի ՀՀ կառավարության կողմից: Որպես օրինակ կարող է լինել արտակարգ իրավիճակներում, աղետների ժամանակ տուժածներին ցուցաբերվող անհետաձգելի բուժօգնության կամ օրինակ բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների վերաբերյալ դասընթացները:
Նախագծի վերաբերյալ դիտարկումներ արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
մարամասն՝ տեսանյութում։