կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-22 13:30
Հասարակություն

Հայ ատամնաբուժը բանտարկվել է, այնուհետև՝ հայ մտավորականների խմբի հետ աքսորվել Չանղըրը

Հայ ատամնաբուժը բանտարկվել է, այնուհետև՝ հայ մտավորականների խմբի հետ աքսորվել Չանղըրը

Աղբյուրը` armeniangenocide100


Վահան Ալթունյանի պատմությունը

1888 թ., Կոստանդնուպոլիս

Հայոց ցեղասպանության ականատես Վահան Ալթունյանը 1915 թ. ապրիլին բանտարկվել է Կ. Պոլսի կենտրոնական բանտում (Այաշ), որտեղից աքսորվել է Չանղըրը՝ հայ մտավորականների խմբի հետ: Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկից մեկի վրա: 1915 թ. օգոստոսի 6/12-ին ազատվել է Չանղըրըի աքսորից և բռնել Կ. Պոլիս վերադարձի ճանապարհը, սակայն օգոստոսի 8-ին Անկարայում (Էնկյուրի) ձերբակալվել է և բանտարկվել: Օգոստոսի 17-ին նրան դուրս են բերել բանտից և տեղի կաթոլիկ հայերի 750-800 հոգուց բաղկացած քարավանի հետ բազուկներն իրար կապած մահվան ճանապարհ հանվել:

 

Ծնվել է 1888 թ., Կոստանդնուպոլսում:

 

Ավարտել է Կ. Պոլսի ատամնաբուժական վարժարանը: Կ. Պոլսում ատամնաբույժ է աշխատել:

 

1915 թ. ապրիլին բանտարկվել է Կ. Պոլսի կենտրոնական բանտում (Այաշ), որտեղից աքսորվել է Չանղըրը՝ հայ մտավորականների խմբի հետ:

 

Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա:

 

1915 թ. օգոստոսի 6/12-ին ազատվել է Չանղըրըի աքսորից և բռնել Կ. Պոլիս վերադարձի ճանապարհը, սակայն օգոստոսի 8-ին Անկարայում (Էնկյուրի) ձերբակալվել է և բանտարկվել: Օգոստոսի 17-ին նրան դուրս են բերել բանտից և տեղի կաթոլիկ հայերի 750-800 հոգուց բաղկացած քարավանի հետ, բազուկներն իրար կապած, մահվան ճանապարհ են հանվել:

 

Հռոմի Պապի և Կ. Պոլսի նվիրակ Մոնսենյոր Դոլչիի միջնորդությամբ փրկվել են և տարվել Գարակետիկ գյուղ: Օգոստոսի 20-ին երկու ընկերների հետ այստեղից դուրս են եկել և ոտքով 21 օրում հասել Պոզանթի, որտեղից էլ քշվել են Տարսոն՝ քաղաքից դուրս հաստատված տարագիրների վրանաքաղաքը:

Ընտանիքի անդամների ջանքերով կարողացել են վերստանալ աքսորից ազատված լինելու նոր հրաման:

 

Սեպտեմբերի 19-ին Տարսոնից մեկնել և սեպտեմբերի 22-ին հասել են Կ. Պոլիս:

1922 թ. ավարտել է Բեյրութի Սեն Ժոզեֆ Ֆրանսիական համալսարանի բժշկական ֆակուլտետը:

 

1923-24 թթ. եղել է սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցի ղեկավարության կազմում:

1925 թ. դրությամբ, որպես վիրաբույժ-ատամնաբույժ, հիվանդներ է ընդունել Կ. Պոլսի Բերա, Բանկլթի, Համամ ճատտե-25 հասցեում և Կ. Պոլիս, Պահչե գաբրու, Մինասյան դեղարանին կից թիվ 47 դարմանատանը:

 

Մահացել է 1964 թ., Կ. Պոլսում:

 

Մինասյան Հ., Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի Հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ: Համառոտ կենսագրական բառարան, Երևան, 2014, 519 էջ, էջ 25–26: