Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ վիրաբույժ Խաչատուր Տեր-Մանվելյանն Առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուն պես ուղարկվել է Կըզըլքիլիսե, Մանազկերտ, Փերի, Գյումյուշ-Մադեն և այլ քաղաքներ՝ բժիշկ ծառայելու: Ութ ամիս ծառայելուց հետո արձակուրդ վերցնելով վերադարձել է Մեզիրե և նահանգապետի առաջին գրագրի կնոջ կյանքը փրկել: Այդ դեպքից հետո բժիշկ է նշանակվել Կարմիր մահիկի հիվանդանոցում, ուր եռանդով զբաղվել է վիրավոր և հիվանդ հայ բանտարկյալների բուժմամբ, ոմանց էլ հիվանդանոցից ծածուկ ազատել և ուղարկել է Դերսիմ: 1915 թ. հուլիսին հիվանդանոցից տուն վերադառնալու ժամանակ ձերբակալվել է, բանտարկվել ու Մելիտինե աքսորվել: Սպանվել է 1915 թ. հուլիսի վերջին, Մելիտինեում կամ Խարբերդում:
Ծնվել է մոտ 1875 թ., Խարբերդի նահանգի Խարբերդի գավառի Խարբերդ/ Մեզիրե քաղաքում:
Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի վարժարանում: Սովորել է ամերիկացի միսիոներների Խարբերդի Եփրատ կոլեջում:
Նույն կոլեջի ուսուցիչները նրան երաշխավորել են համալսարանական կրթություն ստանալու համար:
1903 թ. մայիսի 23-ին ավարտել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի (Ֆիլադելֆիա քաղաք) բժշկական ֆակուլտետը: Որոշ ժամանակ հիվանդանոցներում մասնագիտացել է վիրաբուժության գծով, այնուհետև Նյու Յորքում սեփական բուժարանը բացել:
Տեղի տալով մոր խնդրանքներին՝ վերադարձել է հայրենի Մեզիրե, ուր բացել է սեփական կլինիկա և սիրված վիրաբույժի համբավ վաստակել կարճ ժամանակում: 1914 թ., Առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուն պես ուղարկվել է Կըզըլքիլիսե, Մանազկերտ, Փերի, Գյումյուշ-Մադեն և այլ քաղաքներ՝ բժիշկ ծառայելու:
Ութ ամիս ծառայելուց հետո արձակուրդ վերցնելով վերադարձել է Մեզիրե և նահանգապետի առաջին գրագրի կնոջ կյանքը փրկել: Այդ դեպքից հետո բժիշկ է նշանակվել Կարմիր մահիկի հիվանդանոցում, ուր եռանդով զբաղվել է վիրավոր և հիվանդ հայ բանտարկյալների բուժմամբ, ոմանց էլ հիվանդանոցից ծածուկ ազատել և ուղարկել է Դերսիմ:
1915 թ. հուլիսին հիվանդանոցից տուն վերադառնալու ժամանակ ձերբակալվել է, բանտարկվել ու Մելիտինե աքսորվել:
Սպանվել է 1915 թ. հուլիսի վերջին, Մելիտինեում կամ Խարբերդում՝ մոտ 40 տարեկանում:
Մինասյան Հ., Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի Հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ: Համառոտ կենսագրական բառարան, Երևան, 2014, 519 էջ, էջ 338–339: