Սարգիս Մոմճյանի պատմությունը
1875 թ., Խարբերդ
Աղբյուրը՝ armeniangenocide100
Սարգիս Մոմճյանի պատմությունը
1875 թ., Խարբերդ
Հայ բժիշկ Սարգիս Մոմճյանը ԱՄՆ-ում սովորելուց ու որոշ ժամանակ աշխատելուց հետո 1901 թ. աշնանը վերադարձել է Թուրքիա և Պոլսում մասնագիտական քննությունները հանձնելուց հետո վերադարձել Խարբերդ: Կարճ ժամանակ անց դարձել է Խարբերդի անվանի վիրաբույժը, տեղի կառավարչի և երևելի անձանց ընտանեկան բժիշկը: 1915 թ. ապրիլին Խարբերդում ձերբակալվել է, բանտարկվել և աքսորվել Մելիտինե: Սպանվել է 1915 թ., Խոզաթում/Մելիտինեում, ի թիվս բազմաթիվ հայ մտավորականների:
Ծնվել է 1875 թ., Խարբերդի նահանգի Դերսիմի գավառի Խոզաթի գավառակի կենտրոն Խոզաթ ավանում կամ Մելիտինեում:
Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի թաղային վարժարանում:
1894 թ. ավարտել է ամերիկացի միսիոներների Խարբերդի Եփրատ քոլեջը: 1898/99 թ. ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետը:
1899 թ. վերադարձել է Խարբերդ և բժիշկ աշխատել:
1900 թ. մեկնել է ԱՄՆ և վիրաբուժություն ուսանել Բալթիմորի և Յեյլի բժշկական համալսարաններում:
1901 թ. ԱՄՆ-ի Ջոն Հոփքինս հիվանդանոցում վիրաբույժի օգնական է աշխատել:
1901 թ. աշնանը վերադարձել է Թուրքիա և Կ. Պոլսում մասնագիտական քննությունները հանձնելուց հետո վերադարձել Խարբերդ:
Կարճ ժամանակ անց դարձել է Խարբերդի անվանի վիրաբույժը, տեղի կառավարչի և երևելի անձանց ընտանեկան բժիշկը:
1911 թ. դրությամբ աշխատել է Խարբերդում:
1915 թ. ապրիլին Խարբերդում ձերբակալվել է, բանտարկվել և աքսորվել Մելիտինե:
Սպանվել է 1915 թ., Խոզաթում/Մելիտինեում, ի թիվս բազմաթիվ հայ մտավորականների՝ 40 տարեկանում:
Մինասյան Հ., Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի Հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ: Համառոտ կենսագրական բառարան, Երևան, 2014, 519 էջ, էջ 233–234: