Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-07-07 17:46
Քաղաքական

Ճիշտ չէ հացադուլը, մանավանդ` նպատակներն էլ մշուշոտ են. Կարինե Աճեմյան

Ճիշտ չէ հացադուլը,  մանավանդ` նպատակներն էլ մշուշոտ են. Կարինե Աճեմյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն այսօր Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով Ազատության հրապարակում նստացույցի ու հացադուլի դիմած ցուցարարների մասին, նշեց, որ իր համար հացադուլը խիստ ծայրահեղ մեթոդ է բողոքն արտահայտելու համար, և բացի այդ` հացադուլը չի տեղավորվում այս սոցիալական շարժման տրամաբանության մեջ: 

Հիշեցնենք, որ երեկ Բաղրամյան պողոտան ցուցարարներից ազատելուց հետո նոր համակարգող խմբի անդամ, «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը Ազատության հրապարակում հայտարարեց հացադուլի մասին, որ այն ուղղված է հասարակության դեմ, և կդադարեցնի հացադուլն այն ժամանակ, երբ ժողովուրդը դուրս կգա փողոց ու կպայքարի փողոցում:

«Հացադուլը քաղաքական հարցերին քաղաքական լուծումներ տալու խնդիր է ավելի շատ լուծում, բայց ես ինչքան գիտեմ, հացադուլավորը պարզապես մարդկանց հավաքելու համար է դա անում: Եվ հետո  երբ դա քաղաքական ուժի ներկայացուցիչն է անում, այն վերածվում է խառնաշփոթի: Ճիշտ չէ հացադուլը, մանավանդ,որ նպատակներն էլ մշուշոտ են»,- ասաց Կարինե Աճեմյանը:

 Նա հավելեց, որ «Ոչ թալանին» նախաձեռնությանը միացած հազարավոր ցուցարարներ իրականացրեցին իրենց մաքսիմում ծրագիրը,  ու այլևս ոչինչ չկա ասելու կամ անելու այն պարզ պատճառով, որ իշխանությունները արձագանքել են, իսկ նախագահը հստակ հանձնարարականներ է տվել:

 «Երիտասարդները իրենց բողոքով կարողացան հասնել նրան, որ փոխանցեցին ամբողջ ժողովրդի ցանկությունը, այն է`  հոսանքի սակագինը չպետք է բարձրանա: Ինքս գտնում եմ, որ աուդիտը վերջանալուց հետո որևէ էական լուծում կտրվի այդ խնդրին»,- ասաց Կարինե Աճեմյանը: