Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրաքվեին չգնալը ելք չէ, յուրաքանչյուրը պետք է արտահայտի իր քաղաքացիական դիրքորոշումը. այսօր լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը` խոսելով սահմանադրական բարեփոխումներին մասնակցել-չմասնակցելու մասին:
Ըստ նրա` բարեփոխումներն ավելի կխորացնեն ժողովրդավարությունը, և նոր գործիքներ կլինեն, որոնք օգտագործելու դեպքում ընդդիմությունն էլ կուժեղանա:
«Ես գիտեմ, որ չկա որևէ համակարգ, որը բոլորի սրտով կլինի, բայց շատ վատ է, երբ կանխավ կասկածի տակ է առնվում հանրաքվեի լեգիտիմությունը: Կարևորն այն է, որ հասարակության բոլոր շերտերն իրազեկ լինեն, ինչն էլ փորձում ենք անել հիմա: Չնայած այն հանգամանքին, որ բարեփոխումների փաթեթն ընկալվում է իբրև շատ բարդ մի փաստաթուղթ, որը չի կարելի հասկանալ, մենք կփորձենք հասարակության բոլոր շերտերին իրազեկել, թե ինչ են ներկայացնում իրենցից այդ բարեփոխումները»,- ասաց պատգամավորը:
Ըստ նրա` փորձելու են այնպես անել, որ անտարբեր մարդ չմնա:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ ինքը միշտ էլ ասել է, որ գործող Սահմանադրության առաջին հակառակորդներից է, սակայն բարեփոխումների փաթեթը, ըստ նրա, ամբողջական չէ: «Այն, ինչ արվել է, կիսատ է: Կուզեի դատական համակարգի ընտրությունը չթողնվեր ԱԺ-ին, քանի որ դրա հետևանքով խուճուճ ձևով վերարտադրվող դատական իշխանություն կունենանք»,- ասաց նա: