կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-17 17:13
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանրային ճնշման արդյունքում և արտաքին խաղացողների օգնությամբ են զավթել իշխանությունը․ Կարինե Աճեմյան

Իշխանության զավթումն այսօրվա ուժերի կողմից հաջողվել է հանրային ճնշման արդյունքում եւ արտաքին խաղացողների օգնությամբ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը:

«Չեմ կարծում, թե 2018 թվականի գարնանը ՀՀ կառավարության առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից իրեն իշխանության հանձնումից հետո Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում դուրս է եկել այն շրջանակից, որը քննարկվել է մեր խմբակցությունում»,-նշեց նա:

Կարինե Աճեմյանի խոսքով՝ այն ժամանակ իշխող կուսակցության սխալն այն էր, որ պետք էր ավելի ագրեսիվ առաջ տանել թեզը, որի համաձայն՝ Սերժ Սարգսյանի կողմից երկրի հետագա կառավարման անհրաժեշտությունը պայմանավորված է ԼՂ հարցով կարեւոր խնդիրների լուծմամբ:

«Պաշտոնը երբեք առաջնահերթություն չի եղել Սարգսյանի համար: Նա միշտ դա ասել է, եւ մենք տեսել ենք այդ ծանրագույն աշխատանքը: Նա հասկանում էր, որ չի կարելի թույլ տալ ձախողում բանակցային գործընթացում: Բանակցողի փոխարինումը ողբերգական եղավ: Բացի այդ, չի կարելի թույլ տալ, որպեսզի այսօր խորհրդարանում գործակալներ հայտնվեն»,-ասաց Աճեմյանը:

Նրա համոզմամբ՝ 2018-ին հանրությունը մերժեց պետությանը, այլ ոչ թե Սերժին:

«Եթե այդ ժամանակ մենք աջակցություն ստանայինք, ապա հնարավոր կլիներ բարձրացնել հարցեր, որոնց մասին բոլորն այսօր խոսում են»,-նշեց նա:

Կարինե Աճեմյանը նկատեց, որ 2018-ից հետո Հայաստանում չկա քաղաքականություն եւ քաղաքական դիսկուրս, միայն վիրավորանքներ են եւ «բազար»:

«Սխալները, որոնք մենք թույլ ենք տվել, անհամատեղելի են այն բանի հետ, ինչն այսօր անում են ներկայիս իշխանությունները»,-ասաց Կարինե Աճեմյանը:

Մանրամասն՝ տեսանյութում․