Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իշխանություններն իրենց խոսոտումները կատարեցին: Այն բոլոր ձևաչափերով քննարկումները, որոնք նախատեսված էին և անգամ նախատեսված էլ չէին, եղան և շարունակում են լինել. այսօր լրագրողներին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ այն Ընտրական օրենսգրքի նախագիծը, որն ԱԺ է գնալու, էապես կտարբերվի նրանից, որն այժմ կա: «Բոլոր այն խնդրահարույց հարցերին, որոնք առաջ են քաշվում, լսվում են, քննարկվում, լուծումներ են տրվել: Վերջին ձևաչափով քննարկումներն էլ իրենց արդյունքերը կտան: Չնայած այս քննարկումներին, այս ամենին` եթե անգամ բոլոր հարցերին էլ լուծումներ տանք, միևնույն է, ընդդիմությունը կգտնի հարցեր, որոնք իրենց դուր չեն գալիս»,- ասաց Աճեմյանը` հավելելով, որ ՀՀԿ-ին իրականում պետք է կոնսոլիդացիա և պետք է, որ վերականգնվի հավատը ընտրությունների նկատմամբ:
«Այս քառօրյայում հնարավոր է, որ ԸՕ-ն չքննարկենք, որպեսզի լրամշակումներն ավարտվեն: Ազգային փոքրամասնությունների, էլեկտրոնային համակարգի և մնացած բոլոր հարցերը գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում: Ամենամեծ պատասխանատվությունը մերն է: Մենք համակարգային փոփոխությունների ենք գնացել, խորհրդարանական համակարգի անցնելով, և սրա շարունակությունը պետք է լինի Ընտրական օրենսգրքի ճիշտ ձևավորումը: ԸՕ-ում ներառված մեխանիզմները պետք է նպաստեն, որ ընտրակեղծարարություններից զերծ մնանք: Այս ամենի համար քաղաքական կամք է հարկավոր: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր միջազգային դիրքն ապահովենք: Մեր իշխանություններից շատ որևէ մեկն ավելի շատ չի մտածում մեր հեղինակության մասին»,- ասաց նա:
Աճեմյանը նշեց նաև, որ վերջին տարիներին իշխանություններն այսքան լսող, ականջալուր ու հանդուրժող չէին եղել, որքան հիմա: «Սրանից հետո անգամ շատ ընդդիմադիրների համար ընդդիմանալը դարձել է պարզապես գերխնդիր»,- նշեց նա:
Պատգամավորը խոսեց նաև ընտրախախտումների մասին և ասաց, որ այդ առումով էլ է դրական տեղաշարժ նկատվում, քանի որ, նախորդ ընտրությունների հետ համեմատած, կեղծիքները քչացել են: