կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-25 15:10
Քաղաքական

Այն մարդիկ, ովքեր վատ են աշխատում, պետք է հեռանան. Կարինե Աճեմյան

Այն մարդիկ, ովքեր վատ են աշխատում, պետք է հեռանան. Կարինե Աճեմյան

ԱԺ ՀՀԿ  պատգամավոր Կարինե Աճեմյանը  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով հարյուրավոր ուսանողների դասադուլին, նշեց, որ չպետք է խաթարվի ուսումնական գործընթացը:

 


Խոսելով ընտրությունների և հետընտրական  զարգացումների մասին` Աճեմյանն ասաց. «Մենք որևէ օրենք չենք խախտել, մենք գիտակցում ենք, որ այն ձայները, որոնք մեր նախագահինը չեն, մարդկանց բողոքի արդյունքն են, սակայն այդ բողոքները, ոչ թե նախագահին են ուղղված, այլ տեղական ինքնակառավարման մարմիններին»:

 

Պատգամավորը հավելեց, որ իրենք շատ արագ ցույց են տալու, թե ինչի են ընդունակ:

 

«Մենք եղել ենք գյուղերում, որտեղ շնորհակալական խոսքեր են հղել մեզ, այնպես չի, որ մենք աշխատանք չենք արել»,- հայտարարեց նա և ևս մեկ անգամ ընդգծեց ընտրությունների թափանցիկությունը. «Ընտրությունները շատ բան ասացին մեզ և բոլորին»:

 

Անդրադառնալով Սարգսյան-Հովհաննիսյան հանդիպմանը`  ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ ողջունելի կլիներ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհավորեր Սերժ Սարգսյանին: Ըստ նրա` մենք շուտով դրա ականատեսը կլինենք:

 

 Սերժ Սարգսյանի հավաքած ձայների ցուցանիշը  չի նշանակում, որ իրենք ընտրություններում վատ են աշխատել: Իսկ ընդհանրապես այն մարդիկ, ովքեր վատ են աշխատում, Աճեմյանի կարծիքով, պետք է հեռանան աշխատանքից: