Փոխարժեքներ
03 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.88 |
EUR | ⚊ | € 418.65 |
RUB | ⚊ | ₽ 3.74 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 138.39 |
2․5 տարի ասում եմ՝ այդ մարդու մնալու ամեն օրն արհավիրք է. 17 կուսակացությունների հրավիրած հանրահավաքի ժամանակ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը։
«Կարճ ժամանակում ամեն ինչ անում են, որ ամբողջ Արցախը դառնա թուրքական։ Եթե Հայաստանում ապրում է հայ ժողովուրդ, որը սիրում է իր ազգը, պիտի ոտքի կանգնի ու էս արհավիրքից ազատվի մեկ օր առաջ, որովհետեւ Հայաստանն էլ է արդեն վտանգված»,- ասաց Աճեմյանն ու վստահեցրեց, որ այստեղ հավաքվածներից ոչ ոք պաշտոն չի ուզում. «Մենք մեր հայրենիքն ենք ուզում, մեր չքնաղ Արցախն ենք ուզում, որը Նիկոլը գողացել ու տվել է թուրքերին։ Էն մարդիկ, որոնք կանգնած են իր կողքին, թուրք են ու դավաճան։ Իրենք հող տվող են։ Ես 2․5 տարի արցունք չեմ թափել, բայց այսօր չեմ հանգստանալու»:
Կարինե Աճեմյանը, ձեռքը պարզելով դեպի կառավարության շենքը, ասաց․ «Այս տականքը, որ այստեղ նստած է ու թուրքերի պատվերն է կատարում, պիտի ամեն ինչ անենք, որ հեռանա։ Սա Հայաստանի վերջն է։ Ժողովրդի այն մասը, որը դեռ չի հասկանում, թե ինչ է կատարվում, պիտի թմբիրից դուրս գա, հասկանա, որ Նիկոլն իրենցից խլել է ամեն ինչ, արցախցիներից խլել է նրանց տունը, մեզնից՝ հայրենիքը»։
Որպես մշակութաբան՝ նա անհանգստացած է Արցախի մշակութային արժեքների ճակատագրով: «Գիտեմ, որ Տեր Հովհաննեսը զանգերն ու խաչքարերն է Դադիվանքից հանում, քանի որ բազմաթիվ տեսանյութերով ականատես ենք եղել, թե ինչպես է թուրքը քանդում մեր մշակութային արժեքները։ Նիկոլը մեզնից խլել է ամենաչքնաղը աշխարհում՝ Դադիվանքը, ու նա պիտի անիծված լինի»։
Մեր դիտարկմանը, թե Փաշինյանն ասում է, որ դասալիքներ են եղել, դրա համար էլ ստիպված ենք եղել տանուլ տալ պատերազմը, Կարինե Աճեմյանը հակադարձեց. «Ես էլ գիտեմ, որ մեր կամավորականները զորամասերում սպասել են, մինչեւ վերջ նա չի թողել, որ գնան։ Ով եղել է Շուշիում, գիտի, որ Շուշին երբևէ չէր հանձնվի, գիտի, թե ինչ դժվար է հասնել Շուշի։ Փաշինյանի ստորագրած այս փաստաթուղթը միայն Ադրբեջանին էր հարմար։ Տեսնո՞ւմ եք, թե Ադրբեջանում ոնց են ցնծում։ Սա ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի ժողովրդին երբևէ չէր կարող պետք լինել, այս փաստաթուղթը միայն պետք էր Ադրբեջանին, և Նիկոլը դա արեց։ Նիկոլը վաղն արդեն մտնելու է մեր տուն՝ թուրքի հետ միասին»։
Լիլիթ Եղիազարյան
Ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում: