Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գավառական թատրոնի ականատես ենք, կարծես, բոլորս, պաթոսով ու էմոցիաներով լի բեմադրություն է, բովանդակությունից զուրկ է, և հայտնի չէ նաև՝ ինչպիսի ավարտ է ունենալու. Yerkir.am-ին ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Ինչ վերաբերում է գլխավոր դերակատարին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ապա նա առանձնացնում է նրա՝ առաջինը, միակն ու աննախադեպը լինելու սինդրոմը:
Կարինե Աճեմյանը, պարզվում է, համերաշխ է Փաշինյանի՝ աննախադեպության սինդրոմի հետ, ինչո՞ւ, որովհետև նրա արած բոլոր քայլերն իսկապես աննախադեպ են:
«Աննախադեպ էր, օրինակ, հանգամանքը, երբ ԱՄՆ-ում Հայ առաքելական եկեղեցուն ու նրա սպասավորներին ծնկի բերելու մասին հայտարարեց: Բայց մենք լավ գիտենք, թե դարերի ընթացքում ովքեր են ցանկացել ծնկի բերել եկեղեցին: Դրանք մեր թշնամիներն են եղել, մեր պետության ու հավատքի դեմ: Կամ՝ հայտարարում է, թե ադրբեջանական ժողովրդի համար էլ պիտի ընդունելի լինի Արցախի հիմնահարցի կարգավորումը»,- նշեց նախկին պատգամավորը՝ զարմանալով՝ ինչպե՞ս կարելի է նման բան ասել տարիներ ի վեր հայատյացության քարոզ տանող ադրբեջանական իշխանությանը, երբ Արցախի ժողովուրդը վաղուց ինքնորոշվել է:
Աննախադեպ է նաև այն, ըստ Աճեմյանի, որ վարչապետ Փաշինյանն իշխանության գալուց հետո հանրահավաք է նախաձեռնում, ինչը, ըստ տրամաբանության, ընդդիմության մեթոդիկա է: Դարձյալ զարմանալով՝ ընդգծում է պայքարում է նախկինների, իր բերած մարդկանց ու բոլորի դեմ:
«Աննախադեպ եմ համարում Բակո Սահակյանին Անկախության տոնին ինչ-որ մեկի շուրթերով մարզպետ հայտարարելն ու իր հրճվելը: Այդպիսի հայտարարություն մեր որևէ ղեկավարի դեպքում չէր կարող լինել, իսկ դա հստակ ազդակ է: Կարճ ասած՝ աննախադեպ եմ համարում ամեն բան, որ կատարվում է»,- հավելեց նախկին պատգամավորը:
Կարինե Աճեմյանը կոչ-հորդորով դիմեց ամերիկահայ մեր հայրենակիցներին, որոնք, ըստ Փաշինյանի, «հեղափոխության» օրերին եղել են Հանրապետության հրապարակում, բայց այս օրերին վաճառում են երևանյան բնակարանները: «Կարիք չկա այլ երկրում ապրել ու մեծ պաթոսով բղավել՝ Հայաստան: Այդ մարդիկ, որ մեծ պաթսով սիրում են Հայաստանը, հանգիստ կարող են վերադառնալ, որովհետև դռները, դարպասները բաց են, ոչ ոք նրանց չի խանգարում: Եթե Նիկոլ Փաշինյանը նրանց երազանքների ղեկավարն է, պարտավոր են վերադառնալ Հայաստան ու տնտեսական, քաղաքական կյանքում ունենալ իրենց ակտիվ դերակատարումը»,- ամփոփեց մեր զրուցակիցը: