Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
105 հոգանոց խորհրդարանը փոխարինվեց 132-ով, որտեղ պարազիտները` քաղաքականությունից հեռու, չաշխատող, պարգեւավճար ստացողները մեծամասնություն են՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը մամուլի ասուլիսում։
«Եվ, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր նախկինում շատ սիրում ասել` «դակում են» Նիկոլ Փաշինյանի ցանկությունները` օրենքի տեսքով։ Օրենքներ, որոնք հակապետական, հակաօրինական են»,-ասաց նա:
Կարինե Աճեմյանը նկատի ունի բանկային գաղտնիքի մասին օրենքը, գույքահարկը բարձրացնելու փոփոխությունները հարկային օրենսգրքում եւ այլն:
«Նիկոլը վերից վար քանդում է, երկիրն ավիրում է եւ չի տիրապետում իրավիճակին: Երկիրը դարձրել է գռեհիկ, ապաշնորհ, անտաղանդ մեկ դերասանի թատրոն»,- հայտարարեց Կարինե Աճեմյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը մեկուսանում է արտաքին աշխարհից:
Աճեմյանը փաստեց, որ ՀՀ իշխանությունը բացառիկ թափթփված եւ անպատասխանատու վերաբերմունք դրսևորեց կորոնավիրուսի վարակի միջոցառումների շրջանակում:
Նման բան չկա ոչ մի երկրում և, հավանաբար, իշխանությանը ձեռնտու է համավարակով պայմանավորված այս իրավիճակը, քանի որ արտակարգ դրության անվան տակ ցանկանում են անօրինական կերպով չեղարկել ի սկզբանե անօրինական կերպով նշանակված հանրաքվեն եւ ազգային ժողովում «լուծել» ՍԴ-ի հարցը՝ ասաց Կարինե Աճեմյանը:
Նա համոզված է, որ այս իրավիճակն իշխանության համար շատ նպաստավոր է իր քաղաքական ամբիցիաները բավարարելու համար:
Կարինե Աճեմյանը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը փողոցի մարդ է եւ չի կարող աշխատասենյակում նստել-աշխատել, նրա գործողություններում տրամաբանություն փնտրել չի կարելի:
Մանրամասն՝ տեսանյութում․