| 
                            Փոխարժեքներ
                                                        01 11 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  10 տարի առաջ - 2015-05-08 10:54
            10 տարի առաջ - 2015-05-08 10:54  
         
                
            Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 1915 թվականի իրադարձությունների մասին օրակարգի քննարկման ժամանակ անկեղծ հայտարարություններ է արել. գրում է թուրքական Haberler-ը:
Նշելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին իր բացասական վերաբերմունքն է արտահայտել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նրա` Հայաստան այցելելու որոշման և դիրքորոշման համար, Էրդողանն ասել է. «Պուտինի հետ հեռախոսազրույց ունեցա և հայտնեցի, որ նեղսրտել եմ: Ասացի, որ մեր հարաբերություններին վնասել է, և որ պետք է նորից աչքի տակով անցկացնենք դրանք»:
Խոստովանելով, որ, մայիսի 9-ին Մոսկվա հրավիրված լինելով հանդերձ, չի մեկնի Ռուսաստան ապրիլի 24-ին Պուտինի՝ Երևանում կայացած հիշատակի արարողությանը մասնակցելու պատճառով, Թուրքիայի նախագահը հյուրերին հայտնել է, որ Թուրքիան Մոսկվայում միջոցառումներին կմասնակցի դեսպանի կամ ժամանակավոր հավատարմատարի մակարդակով:
Էրդողանը նաև անուղղակիորեն քննադատել է իր նախորդին` Աբդուլլահ Գյուլին, ասելով. «Տարբեր քայլեր ձեռնարկվեցին սրանից առաջ: Գնացին Երևան, դիտեցին ֆուտբոլ: Սրանք ջերմ, հարաբերությունները փափկեցնող մեսիջներ թվացին, սակայն ամրացրին Երևանի ձեռքը, ինչից հետո մեզ վրա ավելի կոպտորեն սկսեցին ազդել»:
Կրկնելով Հայոց ցեղասպանության թեմային Թուրքիայի վերաբերմունքի մասին՝ Էրդողանն ասել է. «Ես իմ վերաբերմունքը պարզ ցուցադրեցի: Իսկ մենք Պուտինին էլ, մյուս ղեկավարներն էլ ասացինք՝ մենք բարդույթներ չունենք, պատրաստ ենք նաև բացել մեր ռազմական արխիվները, թաքցնելու ոչինչ չկա»: