|
Փոխարժեքներ
27 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.05 |
| EUR | ⚊ | € 428.34 |
| RUB | ⚊ | ₽ 5.1797 |
| GBP | ⚊ | £ 494.66 |
| GEL | ⚊ | ₾ 137.83 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստն է:
Օրակարգին անցնելուց առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարց ուղղեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ դժգոհելով, որ իրեն չեն ներառել հայ-ռուսական պատգամավորական բարեկամության խմբում:
Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ ով դիմել է, նրան ներառել են, և ներառել են այն պատգամավորներին, ովքեր լավ նախապատրաստված են:
Պատգամավորն էլ արձագանքեց, որ ինքը դիմել է, սակայն պատասխան չի ստացել, մինչդեռ ինքը նախկինում շատ լավ է աշխատել այդ խմբում, կարևոր հարցեր է բարձրացրել: «Այսուհետ ես դուրս եմ գալիս բոլոր պատվիրակությունների կազմերից, որովհետև խտրական վերաբերմունք է դրսևորվում իմ հանդեպ»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:
Գալուստ Սահակյանը արձագանքեց. «Խորհուրդ չեմ տա, որ դուրս գաք: Սփոփիչ նայեք խնդրին: Մեր բյուջեն սահմանափակ է, այսուհետ, եթե կանխավ դիմեք, կարծում եմ, որ կգնաք»: