կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-15 08:02
Քաղաքական

ՀՀԿ-ական պատգամավորները նեղսրտել են

ՀՀԿ-ական պատգամավորները նեղսրտել են

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս երկուշաբթի մեկնարկած խորհրդարանի արտահերթ նիստը կշարունակի մինչեւ ուրբաթ։ Հանրապետական պատգամավորները բավական նեղսրտած են այս հանգամանքից։ Բանն այն է, որ արտահերթի օրակարգում մոտ 3 տասնյակ օրինագծեր են կուտակվել, որոնք պետք է ընդունվեն, սակայն մեծամասնությունը չի հասցնում գործը։ Որպեսզի քննարկումը մի փոքր արագ անցնի, հանրապետականները ստիպված են հարցեր չտալ զեկուցողներին եւ հրաժարվել ելույթներից։

Դա էլ իր հերթին նոր տհաճություն է պատճառում ՀՀԿ-ականներին, քանի որ այդկերպ ստիպված են լինում ԱԺ ամբիոնը շարունակ զիջել ոչ իշխանական ուժերին։ Իշխող ուժի ներկայացուցիչները երեկ խոսում էին, որ այս աշխատելաոճով շարունակելու դեպքում ստիպված են լինելու ամբողջ հունիս ամիսը եւս աշխատել»։

 

Մանրամասները` թերթրի այսօրվա համարում: