Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստի ժամանակ արված հայտարարությունը, ըստ էության ոչ միայն մեծ արձագանք է գտել Ադրբեջանում, այլ նաեւ Թուրքիայում:
Հիշեցնենք, որ խոսելով Ադրբեջանի վերջին օրերի ագրեսոր պահվածքի մասին, Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժան մասն է, ինչն էլ յուրովի էր մեկնաբանվել Ադրբեջանի ԱԳՆ-ի եւ լրատվամիջոցնեի կողմից:
Ադրբեջանական մամուլի եզրահանգումներին է եկել նաեւ թուրքական մամուլը: Մասնավորապես Haberler կայքը Սերժ Սարգսյանի ելույթից եզրահանգել է, թե նա ընդունել է, որ Արցախն «օկուպացված է»:
«Սարգսյանի խոսքով՝ ԼՂ-ի մոտակայքում գտնվող 7 շրջաններն էլ Հայաստանին են պատկանում»,- գրել է թուրքական կայքը: Նաև նշել է, որ Սերժ Սարգսյանը սպառնացել է Ադրբեջանի նկամամբ պատժիչ գործողություններ իրականացնել:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի գործողություններից հետո հայկական կողմը երկու օրում 7 զոհ ունեցավ, որից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Գիտեք, որ դեռ մեր պապերն են ասել՝ կռվի մեջ փլավ չեն բաժանում: Եվ պարտադրված հրադադարի ավելի քան 20 տարվա ընթացքում, որը, Բաքվի իշխանավորների կամոք, այդպես էլ հնարավոր չեղավ վերածել խաղաղության, մենք ամեն ինչ արել ենք ՝ խուսափելու համար նոր առճակատումից: Այժմ էլ անելու ենք ու դրա մեջ պատժիչ գործողություններն էլ են մտնում, որպեսզի հակառակորդը չմտածի, թե մարսեց իր լկտի պահվածքը»: