Փոխարժեքներ
25 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.97 |
EUR | ⚊ | € 418.48 |
RUB | ⚊ | ₽ 4.072 |
GBP | ⚊ | £ 495.92 |
GEL | ⚊ | ₾ 138.43 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.
«Որոշ քպ-ականներ, մասնավորապես ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակության փոխարինող անդամը, ծանր են տարել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում խոսքս, ուր անդրադարձել եմ Հայաստանի խորացող բռնատիրությանը, ոստիկանական բռնաճնշումներին, խոշտանգումներին, ոչ իրավական գործողություններին, երկրում խորացող ինստիտուիցիոնալ ջարդին։
Նեղսրտել է այն ուժի ներկայացուցիչը, որի քաղաքական կենսագրությունից երբեք չի ջնջվելու Արցախի ցեղասպանության և կորստի խարանը։
Նեղսրտել են այն ուժի ներկայացուցիչները, որոնց խղճին 5000 հայ երիտասարդի արյուն է, կորսված 3000ամյա Արցախ աշխարհը, փախստականի ճակատագրին արժանացած 150000 հայերի ցավը։
Բոլոր կալիբրի քպ-ականներ, դժվար թե հասկանաք, որ նիկոլը Հայաստանը չէ, ոչ էլ ՝ Հայոց պետությունը։
նիկոլին ձեր կարճատես հավատարմությունը՝ չփորձեք և չհամարձակվեք տարածել իմ կամ որևէ իրական ընդդիմադիրի վրա։
Էդ ապաքաղաքական, քստմնելի վարքով ինձ չեք լռեցնի։
Ամաչեք և պապանձվեք այն իրականության ու մղձավանջի համար, որ փաթաթեցիք Հայ ժողովրդի վզին։
Եվ լավ եմ արել, և շարունակելու եմ խոսել․ իմը պետությունն է, ձերը՝ նիկոլը։
Իմացեք՝ միանշանակ գալու է պատասխան տալու ժամանակը։
Հ․Գ․ Ի դեպ, այսօր, Երևանում տեղի ունեցող Ժողովրդավարության հայկակական ֆորումի ժամանակ, Freedom House-ի ղեկավարության մասնակցությամբ, ինստիտուցիոնալ ժողովրդավարությունն էին քննարկում՝ առանց ընդդիմության։
Սա ուղղակի նողկալի է, սա ժողովրդավարության իրական ոտնահարում է, երկակի ստանդարտների խայտառակ պատկեր․․․
Նաև սույն քպ-ական Ա․ Հովհաննիսյանը ամիսներ առաջ պնդում էր, թե Հայաստանի հանրապետության ժողովրդավարության մակարդակը freedom house-ի որոշելիքը չէ։
Այսօր նիկոլ փաշիյանը այս նույն կազմակերպության ղեկավարի՝ Մ․ Բեհենդիտի հետ ժողովրդավարության խնդիրներն էր քննարկում․․․․»: