Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն այսօր վրդովված էին եկել աշխատանքի։ Պատճառը «Լուավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերն էր, որի ժամանակ նա անդրադարձել է Քաղավիացիայի ծառայության ղեկավար Տաթևիկ Ռևազյանին։ Նա ասել էր․ «Կոչ եմ անում Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ` շատ գեղեցիկ աղջկան և մեր փայլուն աշխատող կառավարությանը` այս օրերի ընթացքում շատ արագ միջոցներ ձեռնարկեն և այս խնդիրը կարգավորեն։ Մենք ուղղակի այս հնարավորությունը չպետք է բաց թողնենք»։
Առաջինը խոսեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը: «Ես ցավում եմ, որ պարոն Մարուքյանը դահլիճում չէ, և հուսով եմ՝ նիստերի ընթացքին հետևելու առիթ կունենա։ Վրաստանում ստեղծված իրավիճակի հետ կապված պարոն Մարուքյանը կոչով էր հանդես եկել։ Նա ասել էր՝ «փայլուն աշխատող կառավարությանը ու ՔԱԳՎ սիրուն աղջկան»։ Ինձ մոտ տպավորություն է, որ պարոն Մարուքյանն իրենց բակի «բեսեդկայում» պպզած ռեպլիկ էր թողնում՝ բակով անցնող գեղեցկադեմ աղջկա հետևից։ Ես ուզում եմ հիշեցնել, որ պարոն Մարուքյանը պատգամավոր է և խոսում է ՔԱԳՎ պետի մասին։ Կոչ եմ անում հարգել պատգամավորի մանդատը և իրեն դրսևորել կլասիկ պատգամավորի, այլ ոչ ռաբիս պատգամավորի պես»,- ասաց նա։
«Նման գռեհիկ ձևակերպումները Ազգային ժողովում կստանան արժանի պատասխան», - շարունակեց իմքայլական մեկ այլ պատգամավոր` Գևորգ Պապոյանը։
Դահլիճից բացակայող Մարուքյանի փոխարեն «հակահարված հասցրեց» ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը: «Հարգելի' գործընկերներ, շնորհակալ եմ այստեղ հիշեցնել պարոն Մարուքյանի շատ կառուցողական առաջարկի մասին։ Ես հուսով եմ՝ այն տեղ է հասել։ Ձեզ խորհուրդ եմ տալիս ֆեյսբուքյան գրառումների մակարդակով այստեղ քոմենթներ չանել, հատկապես, որ պարոն Մարուքյանը դահլիճում չէ։ Առանց ռեպլիկներ անելու՝ վերցրեք այդ կառուցողական առաջարկն ու սկսեք իրագործել։ Այստեղ ֆեյսբուքյան ստատուսներ մի' գրեք, խնդրում եմ»։