|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ Արցախում կազմակերպված համաժողովրդական ակցիան լուրջ դժգոհություն է առաջացրել իշխող ուժի մոտ: Նիկոլ Փաշինյանի թիմակիցները նեղսրտած են, որ Արցախից սկսել են քննադատել ու պահանջատիրություն ներկայացնել Հայաստանի իշխանության նկատմամբ:
Առաջին անգամ հնչել է ոչ այնքան հասցեական, սակայն, այնուամենայնիվ, քննադատություն Արցախից Հայաստանի իշխանությունների հասցեին: Ընդդիմադիր ներկայացուցիչներն, իհարկե, դժգոհ են, որ անձամբ Նիկոլ Փաշինյանին Արայիկ Հարությունյանը չի քննադատում Արցախի այսօրվա վիճակի համար, բայց, մյուս կողմից, իշխանությունն է նեղսրտած, որ, այնուամենայնիվ, Արցախի Հանրապետության վարչապետը քննադատում է իրենց՝ ուղիղ ասելով, որ Արցախը մնացել է միայնակ, թողել են Ադրբեջանի կազմում եւ այլն:
Մի խոսքով, այս փուլում, երբ Արցախը շնչահեղձ է լինում, փոխանակ ջանքեր գործադրվեն այս վիճակից դուրս գալու համար, դեռեւս փորձ է արվում հարցը տեղափոխել ներքին գզվռտոցների դաշտ, մինչդեռ թշնամին միասնական ճակատով կռվում է հայկական երկու պետությունների դեմ:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում