կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-06 16:49
Տարածաշրջան

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալիևը նեղսրտել է. պատմական քարտեզի վրա հնարավոր չի եղել գտնել «Ադրբեջան» անվանումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր այցելել է երկրի նորաբաց թանգարաններից մեկ: Նա այնտեղ բարկացել է՝ պատմական քարտեզներն ուսումնասիրելի, քանի որ քարտեզի վրա գլխատառերով գրված է եղել «Ուրարտու», իսկ Ադրբեջանի մասին հիշատակում անգամ չկա. հայտնում է Yerkir.am-ը:

Պատահածի առնչությամբ Ադրբեջանի նախագահը հրաման է արձակել, որի համաձայն՝ պետք է փոխվեն բոլոր քարտեզները և դրանց վրա ավելացվի Ադրբեջանը կամ գոնե Աղվանք։ Ադրբեջանում ակնհայտ կեղծ պատմագիտության տվյալներով՝  համարվում են Աղվանքի հետ՝ չնայած այն մասին, որ ոչևէ գիտական ապացույց այդ մասին չկա:

Մեկ այլ քարտեզի մոտ Ալիևը նեղսրտել է, որ դրա վրա հիշատակվում է հայկական Սիսիանը։

Նա հրահանգել է նոր քարտեզներ պատրաստել ու դրանց վրա դնել ադրբեջանական անվանումներ։ Նա, մասնավորապես, նշել է. «Ո՞ր դարի քարտեզ է սա: Յուրաքանչյուր քարտեզի տակ պետք է գրվի, թե որ դարին է վերաբերում, քանի որ պետությունները փոխվել են, փոխվել են սահմանները: Որտեղից եք ստացել այս քարտեզը: Մշակույթի նախարարությունի՞ց: Հին անունները գրված են, օրինակ ՝ Սիսիան: Այն ժամանակ Սիսիանի անուն չկար, հետո ինչ-որ մեկը հնարեց: Ադրբեջանի ներկայիս տարածքում քարտեզի վրա ոչ մի պատմական անուն գրված չէ, բացառությամբ Մինգաչևիրի: Չնայած Բարդան, Գաբալան, Նախիջևանը - բոլորն էլ մեր հնագույն քաղաքներն էին: Հետևաբար ես հարցնում եմ ՝ ո՞ր դարի քարտեղ է սա: Քանի որ այս քարտեզի վրա ոչինչ հնարավոր չէ հասկանալ: Կովկասյան Ալբանիայի (Աղվանքի) վիճակն այստեղ նույնպես նշված չէ: Եվ նայեք, թե ինչ տառերով է գրված Ուրարտուն: Հետևաբար սա պետք է հաշվի առնել: Կապվեք Մշակույթի նախարարության հետ, քարտերը պետք է ճշգրիտ լինեն, և ամսաթվերը պետք է նշվեն: Անհայտ է, թե որ պատմական ժամանակաշրջանին է պատկանում այս քարտեզը: Ադրբեջանի ներկայիս տարածքի որևէ քաղաքի անուն չկա: Դրա պատասխանն ունե՞ք: Քարտեզը  կախել ու մտածում եք՝ ամեն ինչ ավարտված է: Այս քարտեզը մեր պատմությունն է....Միայն Ալլահը գիտի, թե որտեղից եք վերցրել սա»:

Տեսանյութը՝ ստորև.